Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
Կարեն Կարապետյան. նպատակ ենք դրել ՀԴՄ-ներով ծածկել ամբողջ մանրածախ դաշտը, ինչը մեզ հնարավորություն կտա հարկերը ստվերից դուրս բերել
08/06/2017 16:29
Կիսվել

Կարեն Կարապետյան. նպատակ ենք դրել ՀԴՄ-ներով ծածկել ամբողջ մանրածախ դաշտը, ինչը մեզ հնարավորություն կտա հարկերը ստվերից դուրս բերել

ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսվում է ներդնել Հորիզոնական մոնիթորինգի համակարգ, որը հարկային մարմնի և հարկ վճարողների միջև գործընկերային հարաբերությունների ձևավորման նոր, միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառված ձևաչափ է: Համակարգի նպատակն է բարելավել հարկային միջավայրը: Համակարգի հիմնական առավելություններից է, որ հարկային մարմինը, առանց տնտեսվարող սուբյեկտ այցելության, մշտապես հետևում է նրա գործունեությանը և օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում, անմիջապես տեղեկացնում է այդ մասին: Ըստ այդմ, կառավարությունը սահմանել է հորիզոնական մոնիթորինգի համակարգից օգտվելու հնարավորություն ունեցող կազմակերպությունների գործունեության ոլորտները՝ մետաղական հանքաքարի արդյունահանում, ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում, ծխախոտային արտադրատեսակների արտադրություն, էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում, գազամատակարարման համակարգի միջոցով բաշխվող գազի վաճառք, ջրի հավաքում, մշակում և բաշխում, հեռահաղորդակցության ծառայություններ, ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաներ: Կարեն Կարապետյանը, կարևորելով գործընթացը, նշել է. «Մենք բիզնեսի հետ կնքում ենք պայմանագիր և ասում, որ այս ծառայությունը տրամադրում ենք անվճար, մշտադիտարկում ենք անում և երբ խնդիր ենք նկատում, զգուշացնում ենք: Եթե չենք զգուշացրել, ապա վերջինս պատասխանատվություն չի կրելու, եթե այն հետո հայտնաբերվի: Կանխարգելում ենք, իրեն հուշում ենք, որ կարող է սխալ ուղով գնալ: Չափազանց կարևոր գործընթաց է, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել»: Վարչապետը հավելել է նաև, որ անհրաժեշտ է ոլորտների քանակն ընդլայնել:

Սահմանվել է նաև հորիզոնական մոնիթորինգի անցկացման վերաբերյալ դիմումի ձևը, լրացման, ներկայացման կարգը և ժամկետները, համաձայնագրի ձևը, կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքման, մերժման հիմքերը, մոնիթորինգի անցկացման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը (այդ թվում` գործարքների փաստաթղթավորմանը) և հաշվապահական հաշվառման ծրագրին իրական ժամանակում հարկային մարմնի տեղեկատվական համակարգի համար լրիվ հասանելիության ապահովման կարգը: Մասնավորապես նախատեսվում է, որ հորիզոնական մոնիթորինգ իրականացնելու համար կազմակերպությունները դիմում պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով, մինչև հորիզոնական մոնիթորինգ իրականացնելու հարկային տարվան նախորդող հարկային տարվա հունիսի 30-ը: Սահմանվում են նաև կազմակերպության կամ հարկային մարմնի կողմից հորիզոնական մոնիթորինգի անցկացման վաղաժամկետ դադարեցման կարգն ու ժամկետները:

Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «Կ», «Հ», «Փ» և «Ք» սերիաների ակցիզային դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու մասին» որոշում: Դա կնպաստի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման նկատմամբ առավել արդյունավետ հսկողություն սահմանմանը:

Անդրադարձ է կատարվել ՀԴՄ-ների տեղադրման հարցին: ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ այդ ուղղությամբ ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ աշխատում են և առաջիկա 1-2 օրում առաջարկը կներկայացնեն: Կարեն Կարապետյանը կարևորել է այդ գործընթացը:

«Մենք նպատակ ենք դրել ՀԴՄ-ներով ծածկել ամբողջ մանրածախ դաշտը, ինչը մեզ հնարավորություն կտա ներքին շուկայում աշխատող ոլորտների հարկերն ստվերից դուրս բերել, վճարել, որը մեզ որոշ ժամանակ անց հնարավորություն կտա սահմանն անցնելու՝ մեր երկիր մտնելու ռեժիմը թեթևացնել: Դա կբերի տնտեսական ակտիվության, մասնակիցների աճի: Այդ իսկ պատճառով խնդրում եմ առավելագույնս ուշադիր լինել այդ ոլորտին: Խոսքը վերաբերում է 6,5 մլն դոլարին, որի պարագայում չափելիությունը, հաշվետվությունը մեր ներքին վաճառքների սկզբունքորեն փոխվում է»,- նշել է վարչապետը:

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86