Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Զարուհի Մուրադյանն ընտրվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն
20/06/2017 11:22
Կիսվել

Զարուհի Մուրադյանն ընտրվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման շրջանակում հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Մուրադյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների խաղողագործության և գինեգործության զարգացման համալիր ծրագիրը:

Մասնավորապես նշվել է, որ ծրագրով նախատեսվում է խաղողագործական շրջանների, խաղողի տնկարկների քարտեզագրման աշխատանքների իրականացում, որն արդեն սկսված է: Քարտեզագրման ընթացքում առաջին փուլում նկարահանման միջոցով կբացահայտվեն խաղողագործական տեղանքները և տարածաշրջանները, իսկ երկրորդ փուլում կկազմվի տեղեկատվական ամփոփ բազա, կտրվեն տեղանքների բնութագրերը, ինչը հիմք կհանդիսանա խաղողագործական շրջաններում խաղողագործական, գինեգործական և պատմամշակութային տարբերվող համատեքստ ունեցող մակրո և միկրո շրջանների վերհանման և դրանց համապարփակ ուսումնասիրության համար:

Զարուհի Մուրադյանն ընդգծել է, որ ներկայացված ծրագրի հիմնական նպատակներն են հայկական գինու ճանաչելիության բարձրացումը միջազգային ասպարեզում, վաճառքի խթանումը հանրապետությունում և միջազգային թիրախային շուկաներում, իրավական դաշտի և որակի վերահսկման համակարգի բարելավումը, համաձայնեցումը միջազգային պահանջներին և առկա մարտահրավերներին, ոլորտի կրթական և գիտական ծրագրերին աջակցությունը, մասնագիտական ներուժի զարգացումը, որակյալ հումքային բազայի ապահովման համար անհրաժեշտ համալիր պայմանների ստեղծումը:

Այնուհետև խորհուրդը միաձայն ընտրել և հաստատել է հիմնադրամի տնօերնի պաշտոնում Զարուհի Մուրադյանի թեկնածությունը:

Հանդիպման  ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարն  անդրադարձ է կատարել նաև խաղողի մթերման կազմակերպմանը` շեշտելով, որ այսօր իսկ հարկավոր է միջոցներ ձեռնարկել մթերումների հետ կապված խնդիրներից խուսափելու համար:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ոլորտին առնչվող մի շարք այլ  հարցեր:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69