2017թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին հինգ ամսում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 189,730 դրամ, ինչը 2016թ. համանման ցուցանից ավել է 1.9%-ով։
Մասնավորապես, պետական սեկտորում միջին ամսական անվանական աշխատավարձը կրճատվել է 0.4%-ով և կազմել 156,578 դրամ, իսկ ոչ պետական սեկտորում աճել 2.4%-ով և կազմել 224,203 դրամ։