Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-1.00
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 425.00-0.50
OIL:  BRENT - 79.24+1.23 WTI - 74.92+0.54
COMEX:  GOLD - 4267.00+3.33 SILVER - 62.10+3.40
COMEX:  PLATINUM - 1765.90-0.21
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.68+0.12 EUR/GBP - 1.1548+0.11
FOREX:  EUR/USD - 1.1548+0.11 GBP/USD - 1.3459+0.04
STOCKS RUS:  RTSI - 895.93+1.68
STOCKS US: DOW JONES - 54349.12+0.49 NASDAQ - 26363.44-0.83
STOCKS US: S&P 500 - 7723.55-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65683.26-0.93 TOPIX - 4055.85+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 25530.28-1.49 SSEC - 3900.35+0.57
STOCKS EUR:  FTSE100 - 10888.30+0.08 CAC40 - 8669.30+0.03
STOCKS EUR:  DAX - 26126.30-0.29
06/08/2026  CBA:  USD - 366.25+0.11 GBP - 493.08-0.04
06/08/2026  CBA:  EURO - 422.73+0.17
06/08/2026  CBA:  GOLD - 49534+1456 SILVER - 721.41+29.41
Հայկ Հարությունյան. ՀՀ-Իրան և ՀՀ-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը կավարտվի 2019թ.
27/06/2017 16:43
Կիսվել

Հայկ Հարությունյան. ՀՀ-Իրան և ՀՀ-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը կավարտվի 2019թ.

Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2019թ. վերջին: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

«Տարածաշրջանային համագործակցության զարգացման նպատակով շարունակվել են 2016թ. Հայաստան-Իրան օդային գծի կառուցման աշխատանքները: 400 կիլովատ լարման էլեկտրահաղորդման Հայաստան-Վրաստան գծի կառուցման նպատակով հայտարարվել է գլխավոր կապալառուների ընտրության միջազգային մրցույթներ, որոնց արդյունքների ամփոփումը և պայմանագրերի կնքումը նախատեսվում է 2017թ. ընթացքում: Էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը նախատեսվում է ավարտել 2019թ.  վերջում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ օդային գծերի կառուցման արդյունքում ՀՀ-Իրան էլեկտրահաղորդման հզորությունը 300 մեգավատից կհասցվի 1000-1200 մեգավատի, իսկ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման հզորությունը՝ 200 մեգավատից կհասցվի 300 մեգավատի: Սա կնպաստի Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան քառակողմ տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

06/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.25
+0.11
Եվրո (EUR)
422.73
+0.17
Ռուբլի (RUR)
4.4889
-0.0152
Լարի (GEL)
139.83
+0.1
49534
+1456
Արծաթ
721.41
+29.41