Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՊԵԿ. Արարատյան մաքսատուն-վարչությունում Վարդան Հարությունյանին են ներկայացվել սպասարկման սրահի գործառույթները
12/07/2017 17:37
Կիսվել

ՊԵԿ. Արարատյան մաքսատուն-վարչությունում Վարդան Հարությունյանին են ներկայացվել սպասարկման սրահի գործառույթները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր շրջայց է կատարել Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ ծանոթանալու կառույցի նոր աշխատաոճին: ՊԵԿ-ի կառուցվածքային փոփոխությունների շրջանակում նախկինում գործող չորս՝ Արարատյան, Միջազգային ճանապարհային փոխադրումների, Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների, Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատները վերակազմակերպվել են և նրանց գործառույթները բաշխվել են նորաստեղծ՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Արարատյան մաքսատուն-վարչությունների վրա: Դա նշանակում է, որ այդ մաքսատների գործառույթներն ամբողջությամբ վերապահվել են նոր ստեղծված կառույցներին: Ըստ Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի, արդյունքում, չնայած կտրուկ ավելացել է աշխատանքի ծավալը, սակայն գրեթե առանց աշխատակիցների թվի ավելացման, Արարատյան մաքսատուն-վարչությունը կարողանում է ապահովել աշխատանքի բնականոն ռիթմը` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին մատուցելով բարձրորակ և արագ ծառայություն: «Հայտարարատուներն, ըստ էության, ամենաշատն Արարատյան մաքսատուն-վարչության հետ են առնչվում, հետևաբար աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով շենքում առանձնացվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ, որտեղ աշխատում են գանձումների համակարգման և հաշվառման բաժնի մասնագետները: Գանձումներին առնչվող բոլոր գործառույթներն այժմ կենտրոնացվել են մեկ հարկի տակ, և քաղաքացին այլևս ստիպված չէ սենյակից սենյակ կամ հարկից հարկ գնալ, այլ նույն վայրում, ըստ անհրաժեշտության, կատարում է գանձումներին առչվող գործառույթները: Ամբողջ գործընթացը տևում է ընդամենը մի քանի րոպե»,-ընդգծել է Արարատյան մաքսատուն-վարչության ղեկավարը: Սպասարկման նոր սրահն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններով և ժամանակակից տեխնիկայով:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ Արարատյան մաքսատուն-վարչության նոր կարգավիճակի արդյունավետության մասին են խոսում նաև ցուցանիշները. «2016 թվականի  հունվար-հունիս ամիսներին արձանագրված շուրջ 42 միլիարդ 300 միլիոն դրամի համեմատ 2017 թվականի 6 ամսվա ընթացքում ապահովվել է 55 միլիարդ 200 միլիոն դրամի մուտք, աճը կազմել է 12 միլիարդ 900 միլիոն դրամ»:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2