Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Վահան Մարտիրոսյանը հավատում է Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունների հաջողությանը
13/07/2017 17:51
Կիսվել

Վահան Մարտիրոսյանը հավատում է Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունների հաջողությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կոչ է անում հավատալ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհների վերաբացման հարցում ռուս-վրացական բանակցությունների հաջողությանը: «Պետք է հավատանք: Ես հավատում եմ, որ մի օր դա կիրականանա, սակայն հայկական կողմը չի կարող ներգրավված լինել բանակցություններին, դրանք վերաբերում են ռուս-վրացական հարաբերություններին, որոնց ներգրավված է շվեյցարական ընկերությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ բանակցությունների հարցում դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա:

Նախարարն ընդգծեց, որ մշտական կապի է մեջ ռուս և վրացի գործընկերների հետ, ոչ միայն այդ, այլ նաև տարբեր հարցերի շուրջ: Մարտիրոսյանն ասաց, որ նշված ճանապարհների վերաբացման հարցում պատրաստակամություն նկատել է երկու կողմերից էլ: «Ցանկություն կա երկու կողմից էլ, և ինչ-որ մի օր արդյունք կունենանք: Ծանր խնդիր է, ժամկետների մասին պատկերացում չունենք, բանակցությունները ցույց կտան»,- ասաց նախարարը:

Հայտնի է, որ ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչները պայմանավորվել են կյանքի կոչել 2011-ին երկու երկրների միջև «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Վրաստանի նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39