ՊԵԿ. Կանխվել է 19 տոննա ավտոմեքենայի յուղի ապօրինի ներկրումը հանրապետություն
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խիստ հսկողությունը ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ: Որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը:
Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցներն, օրերս օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնում «Լուս 88» ընկերությանը պատկանող բեռի զննությամբ հայտանբերել են ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծված 19 տոննա ավտոմեքենայի յուղ՝ առանց ակցիզային դրոշմավորման: Բեռն, ի դեպ, հաշիվ ապրանքագրում ներկայացվել է որպես լվացող միջոց։
Փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։