Կես տարում գյուղարտադրանքի համախառն ծավալը կազմել է 247.11 մլրդ դրամ
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկրում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 247.11 մլրդ ՀՀ դրամ:
Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 1.5%-ով:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գյուղատնտեսության արտադրանքի առավել մեծ ցուցանիշ գրանցվել է հունիսին՝ 76.48 մլրդ ՀՀ դրամ: Մայիսին ցուցանիշը կազմել է 56.36 մլրդ ՀՀ դրամ, ապրիլին՝ 44.76 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 29.11 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 24.37 մլրդ ՀՀ դրամ, իսկ հունվարին՝ 16.01 մլրդ ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ 2016 թվականին մեր երկրում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն ընթացիկ գնելով կազմել էր 907.50 մլրդ ՀՀ դրամ, 2015 թվականին՝ 1002.2 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2014 թվականին՝ 993.5 մլրդ ՀՀ դրամ: Հաշվետու տարիներին գյուղատնտեսության մասնաբաժինը երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) կազմել է շուրջ 20%: