Կես տարում Հայաստանում արտադրվել է 90 հազար կարատ ադամանդ
Հայասատնում ադամանդագործությունը նոր թափ է ստանում: Տարվա առաջին կեսին մեր երկրում արտադրվել է 90 հազար 776 կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 53.5%-ով:
Նշենք, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել է ավելի քան 113 հազար կարատ ադամանդ: 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 81 հազար 346 կարատ ադամանդ, 2014 թվականին՝ 59 հազար 712 կարատ ադամանդ:
Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից: Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից, իսկ արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:
Հանրապետության ադամանդների մշակման բնագավառի հաջող տարիներ են համարվում 2000-ական թվականների կեսերը, երբ մշակվել է մինչև 123,3 մլրդ դրամի հումք (2003 թվական):