Տնտեսական

USD BUY - 363.00+0.50 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 427.00+1.00
OIL:  BRENT - 87.42+1.36 WTI - 81.85+1.93
COMEX:  GOLD - 4598.20-0.86 SILVER - 67.99-1.90
COMEX:  PLATINUM - 1859.20-0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.33+0.25 EUR/GBP - 1.1653-0.09
FOREX:  EUR/USD - 1.1653-0.09 GBP/USD - 1.3585-0.38
STOCKS RUS:  RTSI - 774.19-1.96
STOCKS US: DOW JONES - 53463.88-0.21 NASDAQ - 26130.20-0.08
STOCKS US: S&P 500 - 7675.70-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66131.98-0.20 TOPIX - 4117.22+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25565.74-0.34 SSEC - 3956.57+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 10878.12-0.07 CAC40 - 8462.39+0.27
STOCKS EUR:  DAX - 26285.96+0.08
27/08/2026  CBA:  USD - 364.47-0.09 GBP - 494.7-1.87
27/08/2026  CBA:  EURO - 424.21-0.94
27/08/2026  CBA:  GOLD - 54272+175 SILVER - 802.62+7.18
Ռոբերտ Մակարյան. Խաղողի մթերման միջին գինը սահմանվել է 130 դրամ
08/09/2017 15:45
Կիսվել

Ռոբերտ Մակարյան. Խաղողի մթերման միջին գինը սահմանվել է 130 դրամ

Հանրապետությունում սեպտեմբերի 8-ի դրությամբ մթերվել է 35 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի մոտ 3000 տոննա ավելի պտուղ-բանջարեղեն է մթերվել: Հանրապետությունից  սեպտեմբերի 8-ի դրությամբ արտահանվել է 78 հազար տոննա պտուղ-բանջաղեն: Հիմնական մասը` 74 հազար տոննան, արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, 350 տոննան Վրաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ասաց, որ մթերման եւ արտահանման աշխատանքները շարունակվում են: «Հիմա մենք ակտիվորեն պատրաստվում ենք խաղողի մթերմանը: Վերամշակողները այս տարի պատրաստ են մինչեւ 140 հազար տոննա խաղող ընդունել»,-ասաց նա:

Մակարյանի խոսքով` խաղողի պահանջարկն այս տարի բավական մեծ է, եւ մթերման գինն էլ կապված է ոչ միայն պահանջարկից, այլեւ խաղողի որակից: «Արդեն 1400 տոննա խաղող է մթերվել: Միջին գինը այս տարի եւս 130 դրամ է սահմանված: Մթերումներն արդեն սկսել է երեք ընկերություն», – ասաց նա:

Նախարարի տեղակալը նշեց, որ անցած տարվանից խաղողի մթերման հետ կապված դեռեւս 84.3 միլիոն դրամի պարտք կա: «Ամենախնդրահարույցը մնում է «Վինար» ընկերությունը, որը դեռեւս 30 միլիոն դրամի պարտք ունի»,-նշեց բանախոսը՝ հավելելով, որ մթերման գործընթացը հարթ եւ առանց խոչընդոտների, իսկ հերթերի կազմակերպման համար վերահսկողություն կիրականացվի:

27/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
-0.09
Եվրո (EUR)
424.21
-0.94
Ռուբլի (RUR)
4.2633
-0.0464
Լարի (GEL)
139.46
+0.32
54272
+175
Արծաթ
802.62
+7.18