Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Սուրեն Կարայանը և Գլեբ Նիկիտինը քննարկել են ՀՀ և ՌԴ արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները
08/09/2017 19:39
Կիսվել

Սուրեն Կարայանը և Գլեբ Նիկիտինը քննարկել են ՀՀ և ՌԴ արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակությանը:

Սուրեն Կարայանը և Գլեբ Նիկիտինը քննարկել են երկու երկրների արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինն ընդգծել է, որ հայկական կողմի հետ համագործակցությունն իրենց առաջնահերթ ուղղություններից է։

Կողմերն անդրադարձել են գյուղտեխնիկայի ապահովման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

Նախարար Կարայանը նշել է, որ մեծ է համագործակցության ներուժը հատկապես ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում, և անհրաժեշտ է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

Սուրեն Կարայանը և Գլեբ Նիկիտինը քննարկել են թեթև արդյունաբերության ոլորտի համագործակցությունը։ Գլեբ Նիկիտինը նշել է, որ այս ոլորտում արդյունավետ կլինի համատեղ արտադրությունների հիմնումը և արտահանումը երրորդ երկրներ։ Կողմերը պայմանավորվել են թեթև արդյունաբերության ոլորտի երկու երկրների գործարարների երկխոսության համար հարթակ ստեղծել՝ քննարկելու համատեղ գործունեության հնարավորությունները գործնական մակարդակում։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներկայացրել է նաև արդյունաբերողներին առաջարկվող լայն հնարավորությունները՝ ստեղծվող «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։

Նախարարը և ՌԴ նախարարի առաջին տեղակալն ընդգծել են դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը, Գլեբ Նիկիտինը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը քննարկել են նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր, հստակեցվել է համաժողովի օրակարգը։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90