Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Մալաթիայի շուկայում միսը կիրացվի սանիտարահիգիենիկ նոր պայմաններում
20/09/2017 12:32
Կիսվել

Մալաթիայի շուկայում միսը կիրացվի սանիտարահիգիենիկ նոր պայմաններում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկողական աշխատանքները մսի իրացման շուկաներում, որոնց արդյունքում արդեն իսկ բարելավվել են շուկայահանվող մսի վաճառքի պայմանները և համապատասխանեցվել սահմանված պահանջներին: Ծառայությունն անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարմանը հետևում է բոլոր փուլերում՝ կենտրոնացված մորթի իրականացման, սահմանված նորմերին համապատասխան տեղափոխման և իրացման, ինչպես նաև՝ փաստաթղթավորման: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սեպտեմբերի 19-ից սկսած՝ մայրաքաղաքի Մալաթիայի մսի շուկայում ևս սպառողները կկարողանան միս ձեռք բերել մաքուր և սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին համապատասխանող տաղավարից. «Նյու մարկետ» ընկերությանը պատկանող մսի տաղավարը կապիտալ նորոգում է անցել և համապատասխանեցվել իրացմանը ներկայացվող բոլոր պահանջներին: Տաղավարում մսի վաճառք է իրականացնում 21 տնտեսվարող: «Մեկ տաղավարն արդեն պատրաստ է, կառուցում ենք երկրորդը, որի շնորհիվ արդեն 60 տնտեսվարող հնարավորություն կունենա վաճառք իրականացնել այստեղ: Տարածքում ամբողջական և ավելի որակյալ ծառայություն ենք  մատուցելու, մսի ընդունման կետ կունենանք, նաև կբարելավենք լաբորատոր փորձաքննությունների հնարավորությունները»,-ասում է «Նյու մարկետ» ՍՊԸ պատասխանատու Անդրանիկ Բրդոտյանը:  Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ 3 ամսից, որից հետո տեղում ավելի պատշաճ կկազմակերպվի նաև փորձագիտական եզրակացություն տրամադրելու և ուղեկցող փաստաթղթերը ձևակերպելու գործընթացը:

Մսի իրացման շղթայում անվտանգությունն ու որակը վերահսկելու գործում Ծառայությունը կարևորում է սպանդանոցային պարտադիր մորթի կիրառումը, գործընթացն սկսվել է պետական գնումներից և փուլային տարբերակով վերջնականապես կներդրվի մինչև 2018-ի հուլիսի մեկը: Միաժամանակ՝  Ծառայությունը վերահսկում է, որ հիգիենիկ պայմաններում մորթված միսն իրացման ցանցեր հասնի մասնագիտացված մեքենաներով. սեպտեմբերի մեկից արդեն մեկնարկել է միս տեղափոխող փոխադրամիջոցներին սանիտարական անձնագրեր տրամադրելու գործընթացը, որի շրջանակներում արդեն նոյեմբերի 1-ից տնտեսվարողները միսն իրացման ցանց պետք է հասցնեն համապատասխան ջերմային ու հիգիենիկ պայմաններ ունեցող մեքենաներով: Այս բոլոր միջոցառումները կնպաստեն, որպեսզի սպառողին հասնի առավել որակյալ և անվտանգ միս:

Խնդրահարույց էր Երևանից դուրս եկող մայրուղիների վրա մանր եղջերավոր կենդանիների՝ ոչ պատշաճ իրականացվող մորթը և իրացումը. կա նման 20 կետ, դրանցից 3-ն այսօրվանից բարեկարգված պայմաններում են աշխատելու: «Մայթերին գործող վաճառակետերի սեփականատերերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բացառվի փողոցում, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում կատարվող մորթը, տնտեսվարողներին հնարավորություն ենք  տվել թերությունները վերացնել և համապատասխան պայմաններում մորթն իրականացնել, այլապես պետք է օգտվեն սպանդանոցների ծառայությունից»,- ասում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Մսի իրացման շուկաներում դրական փոփոխությունները շարունակական են լինելու, և, մայրաքաղաքի Խորենացի փողոցի մսի տաղավարների օրինակով, տարածվելու են բոլոր իրացման կետերի վրա, այդ թվում և՝ մարզերի:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2