Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Իգնատի Առաքելյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին
20/09/2017 12:36
Կիսվել

Իգնատի Առաքելյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Իգնատի Առաքելյանը շնորհակալություն է հայտնել Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար և բարձր գնահատել դեսպանի ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում գյուղատնտեսության ոլորտում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ֆրանսիական կողմի աջակցությամբ իրականացվող ծրագրերին:

Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրերը` նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ դրանց բարեհաջող իրականացման համար անհրաժեշտ է հմուտ և փորձառու մասնագետների խորհրդատվություն և այդ հարցում հայկական կողմն ակնկալում է ֆրանսիացի գործընկերների աջակցությունը: Երկուստեք կարևորվել է պետական աջակցության ծրագրերի իրականացմանը մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը:

Քննարկվել են նաև նոյեմբեր ամսին Հայաստանում կայանալիք Գինու կոնֆերանսին առնչվող հարցեր, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ֆրանսիացի փորձագետներ: 

Նշելով, որ գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական ակտիվ փոխգործակցության շնորհիվ հնարավոր է հասնել նոր հաջողությունների՝ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն վստահեցրել է, որ դիվանագիտական առաքելությամբ Հայաստան ժամանող իր գործընկերը կշարունակի զարգացնել ագրարային բնագավառում սերտ համագործակցությունը։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85