Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Արդշինբանկի ևս մեկ արդիականացված մասնաճյուղ վերաբացվեց Մասիս քաղաքում
26/09/2017 19:52
Կիսվել

Արդշինբանկի ևս մեկ արդիականացված մասնաճյուղ վերաբացվեց Մասիս քաղաքում

Այսօր Արդշինբանկն իր հաճախորդների առջև պաշտոնապես բացեց «Մասիս» մասնաճյուղի դռները, սակայն արդեն արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Բանկից տեղեկացնում են, որ այս տարվա ընթացքում սա թվով արդեն 6-րդ վերանորոգված մարզային մասնաճյուղն է, որտեղ հաճախորդները կարող են օգտվել գործող ծառայություններից իրենց ամբողջ ծավալով՝ ստանալով բարձրակարգ ֆինանսական խորհրդատվություն և որակյալ սպասարկում:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով մասնակցում էր մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությանը, նշեց. «Այս մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որը ավելի դյուրին է դարձնում հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը: Չափազանց կարևոր է նաև այն հանգամանքը, որ Բանկի կողմից անընդհատ իրականացվող մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործմանն ուղղված ծրագիրը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մարզերը և դրանց հավասարաչափ զարգացումը»:

«Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում, այն շարունակաբար զարգանում և ընդլայնվում է՝ նպատակ ունենալով ապահովել առավելագույն հարմարավետություն և օգտակարություն յուրաքանչյուր հաճախորդի համար: Համաձայն մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ռազմավարության՝ Բանկը մշտապես փորձում է լինել այնտեղ, որտեղ մեր հաճախորդներն ու գործընկերներն են. վերաբացված գրասենյակը դրա վառ ապացույցն է, քանի որ մենք տարածքային առումով այն տեղափոխել ենք ավելի հարմար վայր: Համոզված եմ, որ արդիականացված մասնաճյուղում, համատեղելով հարմարավետությունը և ժամանակակից լուծումները, մեզ կհաջողվի լինել էլ ավելի ճկուն որոշումների կայացման ու հաճախորդների աջակցման հարցում: Հավելեմ, որ Բանկը նվազեցրել է տոկոսադրույքներ մի շարք հիմնական պրոդուկտների համար, ինչպիսն են հիփոթեքային, անշարժ գույքի գրավով և ոսկու գրավով վարկերը: Ընդ որում, նվազեցված տոկոսադրույքները և բարելավված պայմանները հասանելի են ոչ միայն այս, այլ բոլոր մասնաճյուղերում»,- նշեց Արդշինանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:  

Վերաբացված մասնաճյուղը, որ գործում է քաղաք Մասիս, Կենտրոնական հրապարակ 12 հասցեում, կաշխատի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:15-ից մինչև 16:45 և նախագծված է այնպես, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ կարողանա սպասարկվել «մեկ պատուհանի սկզբունքով»: Մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով` հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար: Գործում է կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել գործարքներ՝ կոմունալ վճարումներ, ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին և իրականացնել ավանդի համալրում:

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33