2017թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 120 արևային վահանակ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի առաջին 8 ամսում Հայաստանում արտադրվել է 120 հատ արևային վահանակ։
Միևնույն ժամանակ տրանսֆորմատորների արտադրությունը նվազել է 33.3%-ով և կազմել 12 հատ։ Ավտոմոբիլային մարտկոցների արտադրության ծավալներն աճել են 16.9%-ով և կազմել 11,566 հատ, իսկ էլեկտրական հաշվիչների արտադրության ծավալներն աճել են 2.5 անգամ և կազմել 16,713 հատ։