Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կապահովվի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը
05/10/2017 14:31
Կիսվել

Կապահովվի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ նախատեսվում է ոչ միայն արդյունավետության համապատասխան ցուցանիշների սահմանում, այլ նաև դրանց օգնությամբ կազմակերպությունների արդյունավետության և ղեկավար մարմինների աշխատանքի գնահատում: Այն կնպաստի այդ կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետության շարունակական բարձրացմանը: Եռամսյակային տվյալների դիտարկման շնորհիվ հսկողություն կիրականացվի առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների կատարման ընթացքի նկատմամբ: Կապահովվի նաև այդ կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը` հանրության, պետական մարմինների և հնարավոր ներդրողների համար:

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառքի գործընթացի պարզեցման, աշխատանքներն արագ, օպերատիվ և արդյունավետ իրականացման նպատակով: Առաջարկվում է լուծարվող կազմակերպությունների անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքից ցածր (բայց ոչ ավելի, քան անշարժ գույքի գնահատված արժեքի մինչև 50 տոկոսի չափով) մեկնարկային գնով վաճառքի ներկայացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի գրավոր համաձայնությամբ, ինչը կնպաստի ՀՀ կառավարության որոշումների քանակի կրճատմանը և սպասարկման որակի բարձրացմանը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98