Աճել է օտարերկրյա փայատերերի մասնաբաժինը hայաստանյան բանկերի կապիտալում
Այսօր Հայաստանում գործում է 17 բանկ, որից 15-ը օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ բանկ է: Ընդ որում, այս 15 բանկից 9-ում օտարերկրյա փայատերերի մասնակցությունը կանոնադրական կապիտալում կազմում է 95%-ից ավելի: Մնացյալ 6 բանկում օտարերկրյա փայատերերի մասնակցությունը կանոնադրական կապիտալում չի հասնում 50%-ի:
Ինչպես վկայում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած տվյալներն՝ ընթացիկ տարվա օգոստոս ամսվա վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կանոնադրական հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների ընդհանուր բաժինը կազմում է 61.6%:Տարեսկզբի համեմատ ցուցանիշն աճել է 0.5 տոկոսային կետով:
Նշենք նաև, որ ներկայում մեր երկրում գործող բանկերից 3-ը ԲԲԸ է, 14-ը՝ ՓԲԸ: