
ՊԵԿ. Վարդան Հարությունյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովայի գլխավորած պատվիրակությանը: Յուլիա Ուստյուգովան ողջունել է հարկային ոլորտում կոմիտեի իրականացրած բարեփոխումները և հետաքրքրվել հարկային վարչարարության ծրագրերով: Նա նշել է, որ ԱՄՀ հայաստանյան գրասենյակն արձանագրել է կոմիտեի ձեռքբերումները, և հաջողություն է մաղթել նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում: Կողմերն ընդգծել են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պետական եկամուտների կոմիտեի համագործակցության արդյունավետությունը և երկուստեք աջակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել: