Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Աջ ղեկով մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի
23/10/2017 16:50
Կիսվել

Աջ ղեկով մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու մասին խոսակցություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության լրատվական վարչության «Հրապարակում» հեռուստածրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ այդպիսի իրավական ոչ մի ակտ դեռ ստորագրած չկա, նման որոշում չկա: «Խնդիրը միայն քննարկումների փուլում է: Կլինի այնպիսի որոշում, որ ոչ մեկի իրավունքների իրավունքները չեն ոտնահարվի, և ոչ ոք իրեն այդ որոշումից վատ չի զգա»,- ասել է նախարարը:

Կառավարությունը պատրա՞ստ է փոխհատուցել վարորդներին եթե, այնուամենայնիվ, աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու որոշում կայացվի:  Վահան Մարտիրոսյանն այս հարցին պատասխանել է. «Փոխհատուցելու բան չի լինի: Չի արգելվելու մեքենաների շահագործումը»:

Հստակեցնող հարցին, թե կարո՞ղ ենք որոշակիորեն նշել, որ աջ ղեկով մեքենաները Հայաստանում չեն արգելվելու, նախարարը պատասխանել է. «Ինչ-որ փոփոխություն կկատարվի, բայց վարորդները կարող են վստահ լինել, որ իրենք կշարունակեն վարել իրենց մեքենաները»:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92