Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Արարատի մարզպետը վարչապետ Կարապետյանին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը
28/10/2017 11:38
Կիսվել

Արարատի մարզպետը վարչապետ Կարապետյանին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ Արարատի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին՝ Արամայիս Գրիգորյանը զեկուցել է, որ գյուղացիական տնտեսությունների և մշակովի հողատարածքների խոշորացման գործընթացի արդյունքում խոշոր հողակտորներ /5հա և ավելի/ ունեցող գյուղացիական տնտեսությունների թիվն այս պահի դրությամբ 313 է՝ 2016 թ. 280-ի փոխարեն: Ընթացքի մեջ են Վեդու ջրամբարից դեպի շահառու 8 համայնքներ գնացող ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքները, որում ընդգրկված է շուրջ 110 մարդ: ԱՄՆ Միջազգային զարգացման և ՄԱԿ-ի գրասենյակների հետ համատեղ աշխատանք է տարվում Հայանիստ համայնքում իրականացված 40 հա հողերի ձկնաբուծարանների հետադարձ ջրերով ոռոգման պիլոտային ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Գյուղացիական տնտեսություններին ներկայացվել են գյուղտեխնիկայի ձեռքբերման նպատակով պետության կողմից իրականացվող նպատակային սուբսիդավորման ծրագրերը. Արդյունքում, 2017 թ. հոկտեմբերի դրությամբ, մարզի Այնթափ, Վանաշեն, Ուրցաձոր, Սուրենավան, Հովտաշատ, Ազատավան համայնքների կողմից ձեռք է բերվել 10 միավոր գյուղատնտեսական տեխնիկա: Գյուղատնտեսության զարգացումը խթանելու նպատակով մասնավոր ընկերությունների կողմից մարզի մի շարք համայնքներում իրականացվում են շուրջ 5000 քմ նոր ջերմոցային տնտեսությունների (լոլիկի և վարունգի արտադրություն) և 3500 քմ ինտենսիվ այգիների կառուցման աշխատանքներ:

Խոսելով ներդրումային ծրագրերի մասին՝ Արարատի մարզպետը նշել է, որ ներդրումների ընդհանուր ծավալը մարզում կազմում է 72 միլիարդ դրամ՝ և´ պետական ծրագրերով, և´ դոնոր կազմակերպությունների, և´ մասնավոր հատվածի կողմից: Մինչև տարեվերջ ներդրումները լիարժեք տեսանելի կլինեն, և արդյունքում աշխատատեղերի թիվը կավելանա 600-700-ով: Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ ներդրումների աճ է արձանագրվել՝ մոտավորապես 60 մլրդ դրամի չափով: Ամենախոշորը Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ներդրումային ծրագիրն է, որի իրականացման արդյունքում ինքնահոս համակարգով լիարժեք կոռոգվի 4 հա տարածք, և գյուղացիական տնտեսությունները խնդիր չեն ունենա: Ոռոգման ջրի պահանջարկը բավարարելու և գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու նպատակով կառուցվում է նաև Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը, որը 12 համայնքի ոռոգման ջրի մեխանիկական համակարգը կփոխարինի ինքնահոսով՝ խնայելով 436 մլն դրամի էլեկտրաէներգիա և 24 մլն դրամ պոմպակայանի շահագործման ծախսեր՝ ոռոգելով 1300 հա հողատարածք՝ նախկին 854 հա փոխարեն:

Ըստ վարչապետի հանձնարարականի՝ մարզպետի կողմից հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ. Արարատի մարզը պետական բյուջեի մեջ սեփական եկամուտները 20 տոկոսով ավելացնելու պարտավորություն է վերցրել, բայց 2017 թ. առաջին 10 ամսվա արդյունքներով աճը կազմել է 23.5 տոկոս: Արամայիս Գրիգորյանը նշել է, որ հաշվի առնելով այս տեմպը՝ մինչև տարեվերջ մարզը կկարողանա գերակատարել սեփական եկամուտների կատարողականը:

Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ Արամայիս Գրիգորյանը նշել է, որ մարզի համայնքներում առկա 260-ից աղբավայրերից մնացել է 19 խոշոր աղբավայր, հաշվառված 3500 իրավաբանական անձանցից պայմանագիր է կնքվել 2000-ի հետ, և աշխատանքները շարունակական ընթացք են կրում: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, արդյունքները բավարար չի համարել, և որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին:

Մարզպետը նշել է, որ Արարատի մարզու զբոսաշրջությունը խթանելու նպատակով ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից իրականացվելու է Խոր Վիրապի վանքի հարևանությամբ դիտահարթակի և այցելուների զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիրը: 2017 թ. տարեկան աշխատանքային ծրագրով իրականացվում են նաև մարքեթինգի և զբոսաշրջային հնարավորությունների ներկայացմանն ուղղված միջոցառումներ:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44