Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Ձկնաբուծական 4 տնտեսություն մինչև տարվա վերջ ավտոմատ հոսքաչափական սարքեր կունենան
02/11/2017 12:09
Կիսվել

Ձկնաբուծական 4 տնտեսություն մինչև տարվա վերջ ավտոմատ հոսքաչափական սարքեր կունենան

Հայաստանում ջրօգտագործող ձկնաբուծական 4 խոշոր տնտեսությունում մինչև 2017 թվականի վերջ կտեղադրեն առնվազն 20 հոսքաչափական սարք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ առաջին խոշոր 4 ջրօգտագործող ձկնաբուծական տնտեսություններում (Գոլդն Ֆիշ-Կ», «Մաքս Ֆիշ», «Ինտեր ակվա» և «Ալեքս հոլդինգ») մինչև տարվա վերջ պետք է տեղադրված լինեն հոսքաչափական սարքավորումները. տնտեսություններում բաշխումն արդեն կատարվել է՝ յուրաքանչյուրում 5 հատ։ Հոսքաչափական սարքերով չափվում է ջրի քանակությունը, որը հոսում է խողովակների միջով, որոնք ընդերքից տեղափոխում են ջուրը։

«Առաջիկայում նախատեսվում է իրականացնել ավտոմատ հոսքաչափական սարքերի տեղադրում։ Այստեղ բոլոր խորքային հորերի վրա տեղադրվելու է չափող և փոխանցող հարմարանքների էլեկտրոնային համակարգ, որը օնլայն կապված է լինելու նախարարությունում տեղադրված գլխավոր հանգույցի հետ։ Դրա շնորհիվ ցանկացած պահի մարդը կարող է իմանալ, թե այդ վայրկյանին որքան ջուր է դուրս գալիս տվյալ տնտեսությունում և յուրաքանչյուր հորից։ 5 հոսքաչափական սարքավորում տեղադրվելու է USAID-ի աջակցությամբ, ևս 15 հոսքաչափական սարք ներդնելու է հենց ինքը՝ տնտեսավարողը»,- նշեց նախարարը և հավելեց, որ նախնական ուսումնասիրությամբ՝ մեկ սարքն արժե 500 հազար դրամից մինչև 1 մլն դրամ։

Մինասյանի պնդմամբ՝ էլեկտրոնային համակարգի ներդնումը կբերի վստահության վերականգնման և կառավարման տեսակետից էականորեն վիճակը կփոխվի՝ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։

«Հետագայում վերահսկող մարմնի համար նույնպես շատ հեշտ կլինի՝ կհետևի օնլայն ռեժիմով և որևէ կասկածի դեպքում անմիջապես կգա և կստուգի ջրի հոսքի քանակությունը։ Որպես ջրային ռեսուրսների կառավարման պատասխանատու մարմին մենք ցանկացած պահի կարող ենք հաշվարկել նաև բնօգտագործման վճարը»,- ընդգծեց նախարարը։

Ջրառի թույլատրելի սահմանի հատման մասին խոսելիս նա նկատեց, որ այսօր օրենքով սահմանված կա երկու իրարամերժ կարգավորում։ Մեկում ասվում է, որ ավելի օգտագործված ջրի համար պետք է տասնապատիկ վճարել, իսկ մյուսում՝ ջրօգտագործման թույլտվությունը վերացնել է պետք։

«Երկու դեպքում էլ նշանակում է տնտեսությունը փակել։ Մենք այս օրենքին հակված չենք, այլ ցանկանում ենք տնտեսական մեխանիզմների խթանման միջոցով օգնել և աջակցել՝ քիչ ջրածավալով ունենալ առավելագույն օգուտ։

Նախարարը նաև նշեց, որ ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում գտնվող «Գոլդն Ֆիշ-Կ» տնտեսությունում իրականացվելու է ինտենսիվ ձկնաբուծության ծրագիր։

Տվյալ տնտեսությունում իրականացվեցին կապարակնքման աշխատանքներ, որոնք իրականացվում են ըստ չափագրման գործընթացի։

«Ջրաչափական սարքավորման բացակայության պատճառով կատարվում է կապարակնքում, որպեսզի չիրականացվի ոչ մի փոփոխություն, քանի որ փականի մի փոքր շարժելու դեպքում ջրի ծավալների մեծ փոփոխություն կարող է լինել։ Կապարակնիքի վրա նշված է հոլոգրաֆիկ համարը և գրված է ՋՌԿԳ (ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն)»,- նշեց Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ  Վահան Դավթյանը։

Խախտումների արձանագրման դեպքում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական պատասխանատվության առաջ են կանգնեցնելու սուբյեկտին։

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանն ընդգծեց, որ իրենք հետևողական կլինեն, որպեսզի ապօրինի ջրօգտագործում տեղի չունենա։

«Կապարակնքման շնորհիվ ջրագողությունը կբացառվի, մենք էլ ամեն ամիս այցերով կստուգենք կնիքների վիճակը, արդյոք վնասված են թե ոչ»,- ասաց Եղիշ Տերտերյանը։

Բնօգտագործման վճարը, Արարատյան ստորերկրյա ջրային ավազանից ձկնաբուծական նպատակով օգտագործելու համար, կազմում է 1 դրամ 1 մետր/խորանարդի դիմաց, բայց 50 լումա վճարման պահանջով։

Հանրապետության առաջին 4 խոշոր ձկնաբուծական տնտեսությունները տարեկան բերում են շուրջ 200 մլն ջրաելքի ավտոմատ հոսքաչափում՝ ապահովվում է ավտոմատ կառավարման համակարգի բավականին մեծ ծավալ։ 2018 թվականին նախատեսվում է ունենալ շատ ավելի ընդգրկուն գործողություններ և մինչև 2019 թվականի վերջ լինեն բոլոր ձկնաբուծական տնտեսությունների ավտոմատ կառավարման համակարգերը։

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29