Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի հետ
08/11/2017 23:54
Կիսվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկի գլխավորած պատվիրակության հետ: Կարևորելով Երևանի քաղաքապետարանի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության միջև ձևավորված համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն արդյունավետ է և ունի ընդլայնման հնարավորություններ: Հատկանշելով, որ 2018թ.-ին Երևանը տոնելու է հիմնադրման 2800-ամյակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս համատեքստում ակնկալվում է նաև մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը:

«Երևանի քաղաքապետարանն առանձնակի է կարևորում մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնումը, ինչը հնարավորություն է տալիս համատեղ ուժերով իրականացնել տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը: Այդ մասով, անշուշտ, արդեն ունենք իրականացված բազմաթիվ հաջողված ծրագրեր և, հաշվի առնելով մասնավոր հատվածի կողմից սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ համոզված ենք, որ հետզհետե ավելի շատ ծրագրեր կկարողանանք կյանքի կոչել: Ինչպես գիտեք, հաջորդ տարին Երևանի համար հոբելյանական տարի է: Մենք նշելու ենք մեր քաղաքի հիմնադրման 2800-ամյակն ու, ըստ այդմ տարին լինելու է բավականին հագեցած թե՛ միջոցառումներով և թե՛ տարբեր նախաձեռնություններով: Եվ այդ համատեքստում մենք ակնկալում ենք նաև մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը: Ի դեպ, հայաստանյան բոլոր արտադրողներին արդեն առաջարկել ենք հաջորդ տարի իրենց արտադրանքների վրա զետեղել նաև 2800-ամյակի հոբելյանական տարբերանշանը, ինչը սիրով է ընդունվել: Կարծում եմ, որ Ձեր ընկերությունը ևս կմիանա այս նախաձեռնությանը», – նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկը նշել է, որ նախաձեռնությունն իսկապես ինքնատիպ է ու ողջունելի, և ընդգծել, որ իրենց ընկերությունը ևս մեծ սիրով կմիանա նախաձեռնությանը:

«Պարոն քաղաքապետ, նախ ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ մենք իսկապես մեծ պատիվ ենք համարում համայնքի լիարժեք անդամ լինելն ու ի շահ համայնքի զարգացման գործելը: Էրեբունի-Երևան տոնակատարության հետ կապված էլ ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ այն իսկապես հիացրել է ինձ: Ես առաջին անգամն եմ հնարավորություն ունեցել մասնակցելու այդ տոնակատարությանն ու, առիթն օգտագործելով, պետք է շնորհակալություն հայտնեմ Ձեզ՝ Երևանի բնակիչների ու հյուրերի համար տոնական նման մթնոլորտ ապահովելու համար: Ես շատ երկրներում եմ եղել, սակայն այն ջերմությունն ու բնակիչների տոնին մասնակցելու ակտիվությունը, որ տեսա Երևանում, հավատացեք որևէ տեղ չեմ տեսել և վստահեցնում եմ, որ դա, իրոք, ոգևորիչ էր: Իսկ նման մեծ ժողովրդականություն վայելող տոնակատարությանը որպես ընկերություն մասնակցություն ունենալը, համոզված եղեք, որ մեզ համար իսկապես պատիվ կլինի ու, վստահեցնում եմ, որ մենք մեծ պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ պատրաստ ենք անմիջական մասնակցություն ունենալ հոբելյանական տարվա հետ կապված նախաձեռնություններին, այդ թվում նաև հանդես գալով որպես աջակից», – նշել է Քրիստոֆ Սպեկը:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք համագործակցության ծրագրերի ընդլայնման շուրջ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04