Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Կարեն Կարապետյանն անդրադարձավ առևտրականների դժգոհություններին
15/11/2017 21:18
Կիսվել

Կարեն Կարապետյանն անդրադարձավ առևտրականների դժգոհություններին

Հայաստանի կառավարությունը կարևորում է երկրում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը, քանի որ դրանք տնտեսության շարժիչ ուժն են: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին: «Եթե մենք ցանկանում ենք նորմալ թվեր ներկայացնել, ապա շահագրգռված ենք, որպեսզի փոքր և միջին ձեռնարկությունները զարգանան: Ավելին՝ մենք մի շարք օրենքներում նորմատիվային փոփոխություններ ենք կատարել, որի պարագայում նման բիզնեսներն ավելի հանգիստ են գործելու: Մենք վաղը կառավարության նիստին նոր նախաձեռնություն ենք ներկայացնելու Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Անդրադառնալով «Առինջ մոլ» առևտրային կենտրոնի առևտրականների դժգոհություններին՝ վարչապետը մանրամասնեց, որ կառավարությունը փոքր և միջին բիզնեսի համար, որը տարեկան մինչև 115 միլիոն դրամի շրջանառություն ունի,  պարզեցնում է հարկերի վճարումը: «Բայց ասել ենք, որ այդ պարագայում այդ բիզնեսը պետք է հաշվառվի: «Առինջ մոլ»-ում գործում է 748 սուբյեկտ, որից 157 սուբյեկտի շրջանառությունը մինչև 1 միլիոն է, 208 սուբյեկտի շրջանառությունը՝ 1-3 միլիոն, 204 սուբյեկտի շրջանառությունը՝ 3-5 միլիոն, 140 սուբյեկտի շրջանառությունը՝ 5-10 միլիոն, 30 սուբյեկտի շրջանառությունը՝ 10-20 միլիոն, 7-ինը 20-30, 30-50 միլիոն դրամի շրջանառություն ունի մեկ, իսկ 50-ից ավել շրջանառություն ունի մեկ սուբյեկտ: Մենք ասում ենք, որ գալիս ենք ստուգելու, և, եթե դուք հիմնավորում եք, որ այս թվերն են ձեզ մոտ, հարկային բեռը ձեր վրա չի ավելանալու: 748 սուբյեկտների մեջ աշխատողների թիվը 338 է: Այսինքն, մի կառույցում 0.4 մարդ է աշխատում: Եթե դուք փաստ ունեք, որ մենք այլ տոնավաճառների նկատմամբ ավելի լոյալ ենք, յուրաքանչյուր դեպք կնայենք: Խոսքն ընդամենը եղել է նրա մասին, որ ՀԴՄ պետք է խփեն, իսկ հաշվապահի գործառույթն էլ խոստացել ենք անվճար տրամադրել իրենց»,- մանրամասնեց վարչապետը:

Վարչապետը հստակեցրեց, որ հարկային մարմիններն ընդամենը պահանջում են ներկայացնել ՀԴՄ կտրոնները և ներկայացնել հաշվետվություն: «Եթե նրանց շրջանառությունն այնպես է, ինչպես ներկայացնում են, իրենք որևէ խնդիր չեն ունենա: Թող խփեն ՀԴՄ-ները և մեզ ցույց տան իրենց շրջանառությունը»,- եզրափակեց վարչապետը:

Սերգեյ Բագրատյանն էլ շեշտեց, որ եթե խնդիրն ընդամենը հաշվառման մեջ է, ապա առևտրականները պատրաստ են դրան:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21