2017թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 36.7%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին ինն ամսում Հայաստանում արտադրվել է 5,872.6 հազար լիտր գինի, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 36.7%-ով կամ 1,576.7 հազար լիտրով։
Միևնույն ժամանակ օղու արտադրությունը նվազել է 27.2%-ով և կազմել 4,082.2 լիտր, վիսկիի արտադրությունը նվազել է 19%-ով և կազմել 876.7 հազար լիտր։ Շամպայն գինիների արտադրությունն աճել է 11.4%-ով և կազմել 357.5 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 10.9%-ով և կազմել 17,766.8 հազար լիտր։