Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Beeline. ՎԵՈՆ խմբի բարձրաստիճան ղեկավարները հավաքվել են Երևանում
21/11/2017 17:37
Կիսվել

Beeline. ՎԵՈՆ խմբի բարձրաստիճան ղեկավարները հավաքվել են Երևանում

«ՎԵՈՆ» ընկերությունների խմբի բարձրաստիճան ղեկավարները հավաքվել են Երևանում՝ մասնակցելու գլոբալ կորպորատիվ համաժողովին։

Հանդիպման նպատակն է գնահատել կատարված աշխատանքի արդյունքները, քննարկել և հաստատել խմբի զարգացման ընդհանուր ռազմավարությունը։ Մասնավորապես, քննարկվելու է գլոբալ և տարածաշրջանային թվային պրոդուկտների ներդրումը։ Հայաստանն ընտրվել է որպես այս հանդիպման անցկացման վայր, քանի որ «ՎԵՈՆ Արմենիա»-ն խմբի արագ զարգացող ընկերություններից է և արդեն մեծ փորձ ունի թվային պրոդուկտների և ֆիքսված ենթակառուցվածքների ոլորտներում։

Beeline. ՎԵՈՆ խմբի բարձրաստիճան ղեկավարները հավաքվել են Երևանում

«Ես ուրախ եմ կրկին այցելել Հայաստան։ Այն ռազմավարական նշանակության շուկա է «ՎԵՈՆ»-ի համար Եվրասիայում։ Հայաստանում Beeline-ը «ՎԵՈՆ» խմբի մասն է 2006թ.-ից ի վեր, և այդ ընթացքում մենք այստեղ շատ ձեռքբերումներ ունենք։ Beeline-ն առաջինը Հայաստանում և երրորդն աշխարհում 2016 թվականին գործարկեց ֆիքսված LTE-450 (Long-Term Evolution) ցանցը: Իհարկե, մեր ներդրումները շարունակվելու են, ինչպես և տրանսֆորմացիայի և թվայնացման գործընթացները, որպեսզի «ՎԵՈՆ Արմենիա»-ն դառնա ժամանակակից տեխնոլոգիական կազմակերպություն։ Ամեն դեպքում, մեր վերջնական նպատակը հաճախորդներին նորարարական թվային ծառայություններ տրամադրելն է», – նշեց «ՎԵՈՆ» խմբի Գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեն։

«ՎԵՈՆ»-ը Եվրասիայում միակ իրապես միջազգային օպերատորն է: Մենք հետևողական ներդրումներ ենք կատարում այս տարածաշրջանում լավագույն թվային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար: Հայաստանը Եվրասիական շուկայում յուրահատուկ տեղ է զբաղեցնում, որովհետև այն միակ շուկան է «ՎԵՈՆ»-ի համար, որտեղ մենք խոշոր ֆիքսված կապի օպերատոր ենք: Այստեղ մենք մատուցում ենք համալիր հեռահաղորդակցության ծառայություններ, ինչը շահեկան է մեր բաժանորդների համար», – ասաց Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը։

Beeline. ՎԵՈՆ խմբի բարձրաստիճան ղեկավարները հավաքվել են Երևանում

«Հեռահաղորդակցության ոլորտը չափազանց դինամիկ է, և հաճախորդների պահանջներն արագ փոփոխվում են: «ՎԵՈՆ»-ը Հայաստանում ստանձնել է այս փոփոխվող պահանջները բավարարելու պարտավորությունը: Հայաստանում Beeline–ի նպատակն է մեր բաժանորդներին տրամադրել լավագույն տեխնիկական հնարավորությունները, պարզ և հարմար ծառայությունները՝ օգտագործելով բոլոր հնարավոր թվային միջոցները։ Մենք մտադիր ենք շարունակ աշխատել ի շահ մեր բաժանորդների և ողջ հասարակության», – ավելացրեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ համաժողովում մասնակցելու համար Հայաստան են այցելել «ՎԵՈՆ» խմբի ավելի քան 180 գլոբալ և տարածաշրջանային ղեկավարներ։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57