Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Արագածոտնի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը
25/11/2017 10:23
Կիսվել

Արագածոտնի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:

Մարզպետը զեկուցել է, որ ըստ վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանք է կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ծավալն ավելացնելու ուղղությամբ: Արագածոտնի մարզում 2017 թվականին ծրագրվել է հավաքագրել 1 միլիարդ 254 մլն դրամի սեփական եկամուտ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 114 մլն դրամով կամ 23 տոկոսով: Աշոտ Սիմոնյանը վստահեցրել է, որ սեփական եկամուտների հավաքագրումը կիրականացվի 100 տոկոսով և տեղեկացրել, որ 2018-ին ևս սեփական եկամուտները նախատեսվում է ավելացնել 20-25 տոկոսով:

Անդրադառնալով շինարարության ոլորտում ծրագրերին՝ մարզպետը տեղեկացրել է, որ 2017-ի առաջին 10 ամիսների ընթացքում իրականացվել են 27 մլրդ 300 մլն դրամի շինարարական աշխատանքներ, որից 9 մլրդ 600 մլն դրամը ներդրվել է հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրով, մինչև տարեվերջ այս ցուցանիշը կհասնի 12,5 մլրդ դրամի: Ընդհանուր առմամբ, մարզում 2017-ին նախատեսվում է իրականացնել 30 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ:

Առողջապահության ոլորտի տարեկան բյուջեն նախատեսվել է 1 միլիարդ 573 մլն դրամ, վճարովի ծառայություններից ակնկալվող մուտքերը տարեսկզբին նախատեսվել է 114 մլն դրամ, սակայն հուլիսից վճարովի ծառայություններից ակնկալվող միջոցները նախատեսվում է ավելացնել 34 մլն դրամով: Աշոտ Սիմոնյանի խոսքով, 2018-ին նախատեսվում է վճարովի ծառայություններից մուտքերը հասցնել 200 մլն դրամի:

Խոսելով ներդրումային ծրագրերի մասին՝ Արագածոտնի մարզպետը նշել է, որ ՀՀ կառավարություն է ներկայացվել 10-ից ավելի ներդրումային ծրագիր, որոնց մի մասն արդեն իսկ ամբողջությամբ իրականացվել է, իսկ մյուս մասն ընթացքում է: Ներդրումային ծրագրերն ուղղված են արևային էլկտրակայանի կառուցմանը, թռչնաֆաբրիկայի, ջերմոցային տնտեսությունների հիմնմանը, խոզաբուծության, գինեգործության, ադամանդագործության զարգացմանը և այլն: Թալինում ադամանդի վերամշակման գործարանի վերագործարկմամբ նախատեսվում է ստեղծել 200-300 նոր աշխատատեղ՝ 200-300 դրամ միջին աշխատավարձով: Ընդհանուր առմամբ, ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում Արագածոտնի մարզում ակնկալվում է ստեղծել 1000 նոր աշխատատեղ:

Աղբահանության ոլորտում մարզում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները. ուսումնասիրվել և քարտեզագրվել է 136 աղբավայր և աղբակույտ, որից փակվել է 124-ը: 2017 թ. մարզի համայնքներն աղբահանության նպատակով ծախսել են 62 մլն դրամ, որից 36-ը հավաքագրվել է ֆիզիկական և իրավաբանական անձանցից: Ակնկալվում է, որ 2018-ին սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքների համար անհրաժեշտ կլինի 140-145 մլն դրամ: Մարզպետը վստահեցրել է, որ նշված միջոցները նախատեսվում է հավաքագրել վարձավճարներից և ապահովել ինքնաֆինանսավորում, ինչը համայնքների սեփական բյուջեների վրա լրացուցիչ բեռ չի առաջացնի:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2