
Հայկական ոսկերչության ոլորտում գրանցվել է ավելի քան կրկնակի աճ
Այս տարի Հայաստանի ոսկերչության ոլորտում գրանցվել է զգալի աճ: Հունվար-հոկտեմբեր ամիսներին հայկական ոսկերչական ընկերություններն արտադրել են 1716.9 կգ ոսկերչական արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2.6 անգամ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Նշենք, որ 2016 թվականին մեր երկրում արտադրվել էր 781.2 կգ ոսկերչական արտադրանք: 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 990.1 կգ, իսկ 2014 թվականին՝ 1236.6 կգ: