Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Գյուղատնտեսության ոլորտում գործող միջազգային կազմակերպությունները կունենան միասնական կայքէջ
01/12/2017 19:48
Կիսվել

Գյուղատնտեսության ոլորտում գործող միջազգային կազմակերպությունները կունենան միասնական կայքէջ

ՀՀ գյուղատնտեսության նախաարարության նախաձեռնությամբ՝ «Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտում աշխատող դոնոր կազմակերպությունների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ծրագրերի փոխանակման հարթակի ստեղծման աշխատանքները:

Ծրագիրը նախատեսում է էլեկտրոնային հարթակի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր կազամակերպություն կներբեռնի զարգացման ծրագրերը, կատարված աշխատանքները և արդյունքները:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմիանը, ինչպես նաև ոլորտում օժանդակություն տրամադրող միջազգային զարգացման և միջազգային ֆինանսական կազմակերպություններ:

Արմեն Հարությունյանի խոսքով` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ENPARD ծրագրի մեկնարկի ժամանակ առաջարկել է ստեղծել դոնորների համակարգման մեխանիզմ՝ զարգացման-համագործակցության հարթակ, ինչը կբարձրացնի ծրագրերի թափանցիկությունը, կնվազեցնի կրկնությունները, կնպաստի կառավարության կողմից սահմանված նպատակների համապատասխանելիությանը, կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև հնարավորություն կտա ֆինանսական օժանդակությունն առավել նպատակային օգտագործել:

«Մենք ստեղծում ենք կայք, որտեղ յուրաքանչյուր միջազգային կազմակերպություն՝ դոնոր և իրականացնող, տեղեկատվություն է տրամադրելու ծրագրերի աշխարհագրության, հիմնական ուղղությունների և արդյունքների վերաբերյալ»,- նշել է փոխնախարարը: Այս կայքում կզետեղվեն նաև բոլոր վերոնշյալ կազմակերպությունների հրապարակումները:Կայքը նախատեսվում է գործարկել 2018 թվականի սկզբին:

ENPARD  ծրագրի ղեկավար Վահան Ամիրխանյանն իր հերթին նշել է, որ կայքի միջոցով միջազգային կազմակերպությունները կարող են գտնել համագործակցության եզրեր:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01