2017թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.5%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,745.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 6.5%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 54%-ով և կազմել 2,051.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 1.8%-ով և կազմել 1,823.3 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 15.3%-ով և կազմել 1,868.9 մլն կՎտ ժամ, իսկ հողմային էլեկտրակայանների արտադրության ծավալներն աճել են 18.2%-ով և կազմել 1.3 մլն կՎտ ժամ։