Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 435.00+3.00 EUR SELL - 440.00+2.00
OIL:  BRENT - 94.12+0.86 WTI - 90.09-1.29
COMEX:  GOLD - 5091.50-1.06 SILVER - 84.03+0.25
COMEX:  PLATINUM - 2175.30+1.09
LME:  ALUMINIUM - 3385.50-1.76 COPPER - 12954.00+0.72
LME:  NICKEL - 17469.00+0.00 TIN - 50685.00+1.24
LME:  LEAD - 1936.50-0.84 ZINC - 3328.50+0.92
FOREX:  USD/JPY - 157.86+0.08 EUR/GBP - 1.1609-0.08
FOREX:  EUR/USD - 1.1609-0.08 GBP/USD - 1.3417+0.04
STOCKS RUS:  RTSI - 1135.95-0.20
STOCKS US: DOW JONES - 47740.80+0.50 NASDAQ - 22695.95+1.38
STOCKS US: S&P 500 - 6795.99+0.83
STOCKS JAPAN:  NIKKEI - 54248.39+2.88 TOPIX - 3664.28+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25959.90+2.17 SSEC - 4123.14+0.65
STOCKS EUR:  FTSE100 - 10249.52-0.34 CAC40 - 7915.36-0.98
STOCKS EUR:  DAX - 23409.37-0.77
10/03/2026  CBA:  USD - 377.41+0.12 GBP - 507.62+4.13
10/03/2026  CBA:  EURO - 439.27+3.12
10/03/2026  CBA:  GOLD - 61718-480 SILVER - 1012.5+13.7
Կառավարություն կներկայացվեն 2018-ին նախատեսվող և նոր մշակված ներդրումային ծրագրերի փաթեթները
07/12/2017 18:39
Կիսվել

Կառավարություն կներկայացվեն 2018-ին նախատեսվող և նոր մշակված ներդրումային ծրագրերի փաթեթները

Վարչապետի մյուս հանձնարարականը հանրապետական գործադիր մարմինների 2018 թվականի գործունեության վերաբերյալ էր: «Կառավարության գործունեության 5-ամյա ծրագրով հստակ նախանշված են յուրաքանչյուր գործադիր մարմնի այն հիմնական միջոցառումները և գերակա խնդիրների լուծումները, որոնք պետք է իրականացվեն 2018 թվականին։ Միաժամանակ 2017 թվականի ընթացքում մշակվել են նաև նոր միջոցառումների ծրագրեր և գերակա խնդիրներ, որոնց կատարումը ևս ակնկալվում է 2018 թվականին», – նշել է կառավարության ղեկավարը։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է 20-օրյա ժամկետում հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի, ըստ ոլորտի՝ գործունեության միջոցառումների ծրագրերը, գերակա խնդիրները և ակնկալվող արդյունքները՝ նշելով կատարման հստակ ժամկետներ, ինչպես նաև ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերը։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեններին ամփոփել 2018 թվականին նախատեսվող և նոր մշակված ներդրումների և ներդրումային ծրագրերի նյութերը՝ արձանագրելով դրանց իրատեսական ծավալները, կատարման ժամկետները, ակնկալվող նոր աշխատատեղերի թվերը և համապատասխան փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ։

10/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.41
+0.12
Եվրո (EUR)
439.27
+3.12
Ռուբլի (RUR)
4.7901
-0.0314
Լարի (GEL)
137.62
+0
61718
-480
Արծաթ
1012.5
+13.7