Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Կընդլայնվի համագործակցությունը ՊԳԿ-ի հետ անասնապահության և պարենային ապահովության ոլորտներում
12/12/2017 19:21
Կիսվել

Կընդլայնվի համագործակցությունը ՊԳԿ-ի հետ անասնապահության և պարենային ապահովության ոլորտներում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ իրականացվող  ծրագրերի ընթացքի արդյունավետության բարձրացման հարցը, ընդգծվել է դրանց շարունակակակության ապահովման կարևորությունը:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագրերի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիս:  Առաջին հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից:

Ծրագրի նպատակն է ձևավորել նպաստավոր միջավայր պարենային ապահովության, սնուցման և բնակչության ամենախոցելի խմբերի սոցիալական պաշտպանությունը խթանելու համար: Մասնավորապես, կիրականացվեն «Գյուղատնտեսության հետ կապված դպրոցական սնունդ և սնուցում» և «Պարենի համակարգերի ուժեղացում սոցիալական պաշտպանության սնուցման բաղադրիչի բարելավման նպատակով» ծրագրեր:

Ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սերտորեն կհամագործակցի ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ:

«Դպրոցների սնունդը բարելավելու և թերսնուցումը նվազեցնելու ուղղությամբ դպրոցներին կից ջերմատներ կկառուցվեն, որոնք կառավարման կհանձնվեն հենց նույն դպրոցներին, և այդ ջերմոցներում արտադրված բանջարեղենը կուղղվի դպրոցականների սննդին: Ծրագիրը կլինի փորձնական, նախատեսված են տարբեր չափերի ջերմոցներ, որպեսզի հասկանանք դրանց արդյունավետությունը», –  նշել է նախարար Իգնատի Առաքելյանը և հավելել, որ լավագույն մոդելը հետագայում կներդրվի նաև այլ դպրոցներում:

Ռայմունդ Յելեն իր հերթին վստահություն է հայտնել, որ ծրագրի շրջանակում ջերմոցների կառուցումը կնպաստի նաև առողջ սննդի և առողջ սննդակարգի վերաբերյալ դպրոցականների գիտելիքների մակարդակի բարձրացմանը: Ծրագրի բարեհաջող ընթացքի ապահովման համար Ռայմունդ Յելեն կարևորել է նաև շահառու կողմերի ճիշտ ընտրությունը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը նշել է, որ Ռուսաստանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ երկրների հետ համագործակցության ընդլայնումը

«Հուսով ենք, որ այսօր ստորագրված նոր նախագիծը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և Հայաստանի Հանրապետության բնակչության բարեկեցության բարելավմանը», – նշել է Անդրեյ Իվանովը:

Ստորագրված երկրորդ հուշագիրը վերաբերում է համագործակցությանը «Համակցված ուղղության կենդանիների ցեղատեսակների պահպանում և զարգացում Արևելյան Եվրոպայի երկրներում» եռամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում է նաև Վրաստանում և  Ուկրաինայում: Տարածաշրջանային ծրագրի նպատակն է նախապատրաստել ընտրված համակցված ցեղերի գենետիկական ռեսուրսի պահպանման և օգտագործման հայեցակարգ: Անդրադառնալով ծրագրի հիմնական դրույթներին` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում անասնապահության գենետիկ զարգացումը հատկապես կովկասյան գորշ տեսակի առումով հետընթաց է ապրել, մինչդեռ այն ժամանակին համարվել է Հայաստանի բնակլիմայական պայմաններին ամենահարմարեցված ցեղատեսակը:

«Այնուամենայնիվ գիտնականները համոզված են, որ այն ունի վերականգնվելու մեծ ներուժ և տվյալ ծրագրերի շրջանակներում մասնագետները կընտրեն Հայաստանում կովկասյան գորշի լավագույն կենդանիները, կվերլուծվեն նրանց սնուցման կարգը, հնարավոր արդյունավետությունը, և  այս ծրագրի արդյունքում մենք կունենանք Հայաստանում կովկասյան գորշի զարգացման հայեցակարգ, կհիմնվի տոհմային տնտեսություն, որը կզբաղվի հենց այդ ցեղատեսակի զարգացմամբ և պահպանմամբ», – շեշտել է Իգնատի Առաքելյանը:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն  ուղևորվել են Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնք, որտեղ մասնակցել են ջրային ռեսուրսներ խնայող նոր եղանակների կիրառմամբ մոդելային ձկնաբուծարանի բացմանը:

Ձկնաբուծարանի նոր համակարգը հիմնվել է ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում ձկնարտադրության ոլորտում ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործում» ծրագրի շրջանակում, այն մասնավոր և պետական ոլորտների համագործակցության արդյունք է։  Ծրագրի նպատակն է նվազեցնել Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրերի գերօգտագործումը, ինչը Հայաստանի Հանրապետության կողմից դիտարկվում է որպես առաջնահերթ խնդիր։ Ձկնաբուծարանը ներկայումս կարող է խնայել և վերօգտագործել ջրի 70 %-ը:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6