Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Գործարարներն առաջիկա տարում խոշոր բիզնեսի հարկային եկամուտները 20%-ով ավելացնելու են
19/12/2017 11:10
Կիսվել

Գործարարներն առաջիկա տարում խոշոր բիզնեսի հարկային եկամուտները 20%-ով ավելացնելու են

Հրապարակ օրաթերթը տեղեկություններ է հայտնել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի և գործարարների Ծաղկաձորյան հանդիպման մանրամասների մասին։

«Շաբաթ օրը Ծաղկաձոր` ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանի և նրա տեղակալների հետ հանդիպման գնացած 4 տասնյակ գործարարներ անակնկալի են եկել՝  նրանց կոնֆերանսների դահլիճում են սպասել։ Երկժամյա գործնական քննարկմանը, ի դեպ, Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացած է եղել «դավթարով»` գործարարների հետ ճշտած Հարկային օրենսգրքին առնչվող բազում առաջարկներով, որոնց 99 տոկոսը, ի զարմանս գործարարների, ընդունվել է։ Քննարկման ընթացքում Վարդան Հարությունյանը քանիցս ասել է․ «Դուք պետք է իմանաք, որ մենք ձեզանից մեկն ենք ու ամեն ինչ պետք է անենք, որ ձեր աշխատանքը հեշտացնենք»։

Գործարարները պահանջել են մաքսայինում թույլ տալ կանաչ գծերով երկար քայլել, քառակի ստուգումներ չանել, պայմանավորվել են, որ առաջիկա տարում խոշոր բիզնեսի հարկային եկամուտները 20 տոկոսով ավելացնելու են։ Հետաքրքիր զրույց է ծավալվել Հարավ-կովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի ու Վարդան Հարությունյանի միջև։ Վալկոն ասել է, որ ինքը բարեգործական բավականին ծրագրեր է իրականացնում և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում, բայց միևնույն է` հարկայինը հարկում է իրեն: Վարդան Հարությունյանն էլ ասել է, որ երբ ինքը «Հայ-Ռուսգազարդի» տնօրենն էր, ավելի մեծ բարեգործական ծրագրեր էր իրականացնում, բայց, միևնույն է` պարտաճանաչ վճարում էր հարկերը. «Եթե չեք ցանկանում բարեգործություն անել, մի արեք»: Հանդիպման ավարտին գործարարները հրավիրվել են ճաշի։ 2 ժամ տևած ճաշը, ըստ մեր զրուցակցի, նույնպես անցել է «գործնականորեն». «Սեղանները դրված էին կլոր, որ յուրաքանչյուր սեղանի մոտ նստած լինի մեկ ՊԵԿ աշխատակից, որ հա՛մ «մեզնից մեկը լինի», հա՛մ առաջացած հարցերին պատասխանի», – գրում է թերթը:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69