Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՊԵԿ. 2017թ.-ին ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան կրկնապատկվել է
25/12/2017 16:01
Կիսվել

ՊԵԿ. 2017թ.-ին ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան կրկնապատկվել է

Աճը՝ փաստաթղթերի արժանահավատության և բնակչության գնողունակության բարձրացման արդյունք

2017 թվականի ընթացքում շուրջ 100 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներկրումը հանրապետություն: «Տարեսկզբից մինչ այսօր ներմուծվել է  32 500 մեքենա՝ մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 23.5 միլիարդ դրամի մուտքեր: Ցուցանիշը 15 649-ով գերազանցել է 2016-ի արդյունքը. մասնավորապես, նախորդ տարի  ներկրվել է 16 851 մեքենա՝ 14 միլիարդ դրամի դիմաց:  Աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաները գործարքի գնի մեթոդով ձևակերպելու գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահության մեծացմամբ»,-տեղեկացրել է ՊԵԿ ԱՄՎ պետի տեղակալ Բաբկեն Ղազարյանը:

ՀՀ վարչապետի և ՊԵԿ նախագահի հանձնարարականներով, ըստ Բաբկեն Ղազարյանի, 2016 թվականի նոյեմբերից վերանայվել է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացը, ուսումնասիրվել են միջազգային ավտոշուկայում մեքենաների ձեռք բերման գները: Արդյունքում, դեռ 2016-ի նոյեմբերին ավտոմաքսատանը ստեղծվել էր տեղեկատվական կենտրոն, որտեղ  համապատասխան աշխատակիցը՝ մեքենայի սեփականատիրոջ հետ, համակարգիչների միջոցով համատեղ դիտարկում են, վերլուծում և մոնիթորինգի ենթարկում ներմուծված ավտոմեքենայի միջազգային գնային առաջարկները: «Փաստաթղթերի արժանահավատության դեպքում հիմք են ընդունվում քաղաքացու ներկայացրած տվյալները, մեքենան գնահատվում է ձեռք բերված արժեքով և մաքսազերծումն իրականացվում է գործարքի գնի մեթոդով: Նման աշխատաոճով ստույգ որոշվում է մաքսային արժեքը, գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի: Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների շուրջ 65 տոկոսը կատարվել է գործարքի գնի մեթոդով: Նման ցուցանիշը նշանակում  է, որ տեղեկատվական կենտրոնի գործարկումը նպաստել է ներկրումների կտրուկ աճին և գործընթացի արդյունավետության բարձրացմանը, ինչի արդյունքում էլ ընթացակարգն ընդունվել ու լայն արձագանք է ստացել քաղաքացիների կողմից»,-ընդգծել է Բաբկեն Ղազարյանը:

Բարեփոխումների արդյունքում դյուրացվել է նաև գործարքի գնի մեթոդով թույլտվության կարգը. ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, եթե նախկինում գործարքի գնի մեթոդով մաքսազերծելու թույլտվությունը տրվում էր վերադաս մաքսային մարմնի կողմից, ապա այժմ քաղաքացին միանգամից դիմում է մաքսատուն՝ փաստաթղթերի արժանահավատության դեպքում կատարում մաքսային ձևակերպումները»:

Բաբկեն Ղազարյանի դիտարկմամբ՝ երկրորդ հանգամանքը, որով պայմանավորված է ավտոմեքենաների ներկրումների շուրջ 100 տոկոս աճը՝ տնտեսության աշխուժացումն է և բնակչության գնողունակության բարձրացումը. «Ներկրումների գերակշիռ մասը միջին դասի մեքենաներ են: Երրորդ հանգամանքը պայմանավորված է ԵԱՏՄ գործոնով: Այս տարվա ընթացքում ներկրված 32 500 ավտոմեքենաների 20 տոկոսը Հայաստանից արտահանվել է ԵԱՏՄ տարածք: Մեքենաների շուրջ 60 տոկոսը բերվել է Ճապոնիայից: Դա նշանակում է, որ քաղաքացիները, օգտվելով անդամակցությունից, առավել նպաստավոր պայմաններով մեքենաներն իրացնում են ԵԱՏՄ շուկաներում»:

Ընթացակարգերի դյուրինացմանն ու սպասարկման որակի բարելավմանն  ուղղված միջոցառումների արդյունքում կառույցում այլևս մաքսային բրոքերի վճարովի ծառայությունների անհրաժեշտություն չկա, քանի որ այն արդեն անվճար է մատուցվում: Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես իրականացվում է այստեղ, այնինչ նախկինում ուղեկցող բեռն ուղարկվում էր մաքսային պահեստ, այնուհետև տարածաշրջանային մաքսատուն,  որտեղ և քաղաքացիները կարողանում էին մաքսազերծել ու ստանալ այն: Ըստ Բաբկեն Ղազարյանի, նորույթներից է նաև այն, որ ավտոմեքենաների բեռնարկղային ներկրումների ձևակերպումներն իրականացվում են առանձնացված ուղիով. «Այդ նպատակով կառույցում գործում է ռենտգեն զննման սարքավորումներով հագեցած հատուկ մասնագիտացված տարածք, որտեղ իրականացվում է նաև մեքենաների զննությունը»:

Կարևորելով քաղաքացիների պատշաճ իրազեկումն ու որակյալ ծառայությունների մատուցումը, այստեղ փոփոխությունները և նորույթները ներկայացվում են տեղեկատվական ցուցանակով և հուշաթերթիկներով: Մաքսային արժեքի որոշման կամ ձևակերպումների ընթացակարգերի հետ կապված հարցերի վերաբերյալ քաղաքացիները սպառիչ տեղեկատվություն ստանում են նաև հեռախոսազանգերի միջոցով: Վերջին շրջանում ավելացել է էլեկտրոնային հարցումների քանակը՝ Վրաստանից, Ռուսաստանից: Բաբկեն Ղազարյանի հավաստմամբ՝ մասնագետները եռամսյա պարբերականությամբ հետևում են նաև ավտոշուկայի համաշխարհային միտումներին` վերանայելով մաքսազերծման սակագները, ինչի արդյունքում Հայաստանում ևս նվազել է մի շարք ավտոմեքենաների մաքսային արժեքը: Մասնավորապես ALPHARD(TOYOTA)` 30%-ով, B դասի MERCEDES-BENZ` 20%-ով, SIENTA(TOYOTA)` 15%-ով և SERENA(NISSAN)` 15%-ով: 2018-ին ևս սպասվում է որոշ մոդելների գների նվազում:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11