Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Յունիբանկի ակտիվները գերազանցել են 200 մլրդ ՀՀ դրամը
18/01/2018 21:42
Կիսվել

Յունիբանկի ակտիվները գերազանցել են 200 մլրդ ՀՀ դրամը

2017թ.-ին Յունիբանկը արձանագրել է աճի բարձր տեմպ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով` ավելացնելով ակտիվները մինչև 200 մլրդ ՀՀ դրամի: Բանկի համար ռեկորդային ցուցանիշն ապահովվել է բնակչության և տնտեսության ռեալ հատվածի վարկավորման ծավալների ընդլայնման, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության բարձրացման և պորտֆելի դիվերսիֆիկացման շնորհիվ:

Յունիբանկի վարկային պորտֆելը 2017թ.-ին կազմել է 127 մլրդ ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 13%-ով:

Մանրածախ և անգրավ բիզնես վարկերի հայտերի ուսումնասիրությունը Յունիբանկն իրականացնում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված ProtoCRM համակարգով: Վարկավորման գործընթացի ավտոմատացումը հնարավորություն է տալիս բանկին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը, կառուցել հաճախորդի պրոֆիլը` հիմնվելով սեփական վիճակագրական բազայի վրա, և բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս: 2017թ.-ին համակարգը մշակել է սպառողական վարկավորման ավելի քան 410 000 հայտ: Մանրածախ վարկերի պորտֆելը գերազանցել է 66.8 մլրդ ՀՀ դրամը, աճը կազմել է 15%: Մանրածախ վարկերի քանակը հաշվետու տարվա ընթացքում աճել է 26%-ով` գերազանցելով 255 000: Նշանակալի աճ է ապահովել նաև քարտային ուղղությունը` քարտերով վարկերի քանակն աճել է 220%-ով և կազմել 26 000: Արձանագրված ցուցանիշները վկայում են Յունիբանկի ծառայությունների նկատմամբ բնակչության մեծ պահանջարկի մասին: Այսօր Յունիբանը սպասարկում է ավելի քան 360 000 հաճախորդի:

2017թ.-ին Յունիբանկը շարունակել է ակտիվ զարգացնել նաև ՓՄՁ-ների վարկավորման ուղղությունը: Բանկի բիզնես վարկավորման պորտֆելն աճել է 10%-ով և կազմել 60 մլրդ ՀՀ դրամ:

«Առաջիկա տարիների ռազմավարությունը ենթադրում է էլ ավելի բարձր աճ և բանկի մասնաբաժնի ավելացում շուկայում: Մինչև 2020թ.-ը մենք նախատեսում ենք ապահովել մանրածախ վարկավորման 45%-ի և կորպորատիվ վարկավորման 35%-ի աճ` նորագույն տեխնոլոգիաների հիման վրա մշակված և հաճախորդների սպասումներին առավելագույնս համապատասխանող ծառայությունների մշակման միջոցով: Բանկային ծառայությունների ժամանակակից սպառողն ակնկալում է նաև իր ֆինանսների հեռահար կառավարման հնարավորություն` աշխարհի ցանկացած կետից: Ահա թե ինչու մենք առաջնորդվում ենք բանկը միշտ հաճախորդի կողքին է սկզբունքով և ձգտում որքան հնարավոր է շատ ծառայություններ տրամադրել օնլայն», – նշեց Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2