Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Քննարկվել են կաթի վերամշակման ոլորտին առնչվող հարցեր
24/01/2018 22:15
Կիսվել

Քննարկվել են կաթի վերամշակման ոլորտին առնչվող հարցեր

2019 թվականից նախատեսվում է մթերման գործընթացը կանոնակարգող նոր ծրագիր մեկնարկել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը,   Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը, «Լարի» պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը, այլ պատասխանատուներ: Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտի  ընթացիկ խնդիրները և նախանշել զարգացման հեռանկարները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ 2019 թվականին ԵՄ աջակցությամբ նախատեսում են կաթի մթերման գործընթացի կանոնակարգման նպատակով ծրագիր իրականացնել, որը ենթադրում է ի դեմս վերամշակողների մթերման միջանկյալ օղակի ձևավորում: Նախատեսվում է աջակցել վերամշակողներին մթերման կետերի կառուցման գործում, իսկ նրանք իրենց հերթին պետք է օգնեն գյուղացիներին. կերով ապահովեն, խորհրդատվություն տրամադրեն,  և  երաշխավորված կերպով մթերեն անհրաժեշտ որակով և քանակի արտադրանք:

«Մենք ցանկանում ենք լսել ձեր կարծիքը, որպեսզի հասկանանք, որքանով է ճիշտ ծրագրի գաղափարախոսությունը, քանի որ դուք եք ի վերջո դրա վերջնական սպառողը: Ի՞նչ մտքեր ունեք ոլորտի զարգացմանն ուղղված, որոնց իրականացման հարցում Գյուղատնտեսության նախարարությունը կարող է օգտակար լինել»,- նշել է նախարար Առաքելյանը` դիմելով հանդիպման մասնակիցներին:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ հանրապետությունում առկա են անհրաժեշտ քանակությամբ մթերման կետեր` կարևորելով անասնապահության ոլորտում առկա խնդիրների, մասնավորապես կաթի արտադրության քանակների ավելացման, ֆերմերային տնտեսությունների ստեղծման, նրանց  կրթության, կենդանիների ճիշտ պահվածքի և կերակրման, արոտավայրերի արդյունավետ օգտագործման, կովկասյան գորշ ցեղատեսակի վերականգնման  և այլ հարցեր: Առանձնահատուկ կարևորվել է կաթի որակի բարելավման  անհրաժեշտությունը:

«Արտադրողը պետք է սոցիալական պատասխանատվության զգացում ունենա ֆերմերի, գյուղացու հանդեպ, դուք առաջնահերթ պետք է շահագրգռված լինեք լավ որակի կաթ ձեռք բերելու հարցում, այդ իսկ պատճառով առաջարկում ենք համատեղ մշակել  լուծման մեխանիզմ, որում սակայն պետք է ունենաք ձեր  գործուն ներդրումը»,- իր խոսքում մասնավորապես նշել է գյուղատնտեսության նախարարը` կոչ անելով համագործակցել և ներկայացնել առաջարկներ, որոնք հիմք կհանդիսանան  ծրագրի մշակման համար:

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ նախարարությունը մտադիր է ընդլայնել  լիզինգի պետական աջակցության ծրագրով տրամադրվող ապրանքների շրջանակը` առաջարկելով վերամշակողներին ներկայացնել արտադրական գործընթացում իրենց անհրաժեշտ սարքավորումների և տեխնիկայի ցանկը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59