Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Հայկ Հարությունյան. ՀԱԷԿ-ի կյանքի երկարաձգման 300 միլիոն արժողությամբ ծրագրի մեծ մասն անվտանգության միջոցառումներն են
30/01/2018 17:44
Կիսվել

Հայկ Հարությունյան. ՀԱԷԿ-ի կյանքի երկարաձգման 300 միլիոն արժողությամբ ծրագրի մեծ մասն անվտանգության միջոցառումներն են

Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման 300 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի մեծ մասն անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումներն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը` ի պատասխան հարցադրման, թե ինչպես կարող է ատոմակայանի հարցը փոխշահավետ լուծում ստանալ` հաշվի առնելով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:

«Բանակցություններն ավարտվել են, դրանց արդյունքը հստակ ձևակերպված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի մեջ, որում ասվում է, որ Հայաստան պետք է ներկայացնի ներկա գործող էներգաբլոկի ապագործարկման ճանապարհային քարտեզը: Սա է ֆիքսված, կարծում եմ, որ ոչ մեկիս մոտ իլյուզիա չկար, որ գործող բլոկը պետք է ընդմիշտ աշխատեր: Բավականին մեծ ներդրումներ արել ենք ու դեռ շարունակում ենք անել անվտանգության ստանդարտների վրա: Երկարացումը նախատեսվում է 10 տարով, որից հետո նախատեսվում է ապագործարկումը: Այստեղ որևէ արտառոց բան չկա»,-ասաց փոխնախարարը:

Ատոմակայանի հետագա գործարկման վերաբերյալ հարցին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության, Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը պատասխանեց. «Մենք հավատացած ենք, որ հնարավորինս շուտ պետք է փակվի Ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որ ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին: Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար կարևոր է էներգետիկ անվտանգությունը, ինչի հետ պետք է հաշվի նստել»: Եվրոպացի պաշտոնյանի խոսքով` ներկայում ԵՄ-ն աշխատում է Ատոմակայանի բարելավման ուղղությամբ: «Ֆուկուշիմայի ողբերգական դեպքից հետո Եվրամիությունում գտնվող ատոմակայանների սթրես-թեստեր անցկացրեցինք, այդպիսին նաև Հայաստանն իրականացրեց: Այժմ կարևոր է դրանց արդյունքները կյանքի կոչել ու անել ամեն ինչ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»,-ընդգծեց Դիրկ Լորենցը:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո առաջին անգամ Երևանում անցկացվել է էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի նիստը:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39