Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Երևանում տեղի կունենա էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը
30/01/2018 19:31
Կիսվել

Երևանում տեղի կունենա էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը

2018 թվականի հունվարի 30-31-ը Երևանում կկայանա էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով  ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը: Նիստը հյուրընկալում է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Հայկական կողմից նիստի մասնակիցների կազմում ընդգրկված են ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Արտաքին գործերի, Բնապահպանության, Տրանսպորտի, Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների,  Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ պաշտոնատար անձինք: ԵՄ կողմից նիստին մասնակցում են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների, Էներգետիկայի, Շրջակա միջավայրի, Կլիմայի գործողությունների և Տրանսպորտի գծով Գլխավոր-տնօրինությունների համապատասխան ներկայացուցիչներ:

Այս նիստը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կանոնավոր բնույթի հերթական հանդիպումներից մեկն է, որի նպատակն է քննարկել համապատասխան ոլորտներում առկա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Նիստը կարևորվում է հատկապես նրանով, որ այն հաջորդում է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) ստորագրմանը՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Կողմերը կքննարկեն համապատասխան ոլորտներում ԵՄ նորմերին համահունչ օրենսդրության ընդունման հետ կապված Հայաստանի ծրագրերը, որոնք կբխեն ՀՀ քաղաքացիների շահերից: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տեխնիկական աջակցության և կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի միջոցով օժանդակելով համաձայնագրի իրականացմանը:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64