Տնտեսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
ՊԵԿ. 2017-ին կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ
31/01/2018 12:30
Կիսվել

ՊԵԿ. 2017-ին կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից 2017 թվականի ընթացքում մաքսային իրավախախտումների կանխման ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանի, հարուցվել է 154 քրեական գործ և կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ: «Մասնավորապես հայտնաբերվել է թմրանյութի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: 2017-ին ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է առանձնապես խոշոր՝ շուրջ 9կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանման փորձը Կանադա:  Թմրանյութի մի մասը թաքցված է եղել հաստոցի մասեր հանդիսացող մետաղական դետալների մեջ, իսկ մյուս մասը՝ ընդեղենի մեջ: Մեկ այլ դեպքով էլ Իրանի 2 քաղաքացու ճամպրուկներում, նախապես պատրաստված գաղտնարաններից, հայտնաբվերել է շուրջ 5կգ «մետամֆետամին» և «հերոին» տեսակի թմրանյութ: Թմրամիջոցի բացահայտման ամենախոշոր դեպքն արձանագրվել է հուլիս ամսին, երբ Իրանից ժամանած բեռնատարի սառնարանային բեռնախցիկում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 105կգ հերոին»,-տեղեկացրել է Սամվել Սանամյանը: Օրերս էլ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ և ոստիկանության հետ համատեղ իրականացված համալիր գործողությունների արդյունքում կանխվել է մոտ 8կգ «ափիոն» տեսակի թմրանյութի մաքսանենգության փորձը:

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 105 դեպք հայտնաբերվել  է փոստային առաքանիներում: Հիմնականում փորձ է արվել ԱՄՆ-ից ներմուծել «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրոնային սիգարետներ, իսկ եվրոպական երկրներից՝ հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող դեղահաբեր: Մասնավորապես, հաշվետու տարում փոստային առաքանիներում հայտնաբերվել է 7562 հատ դեղահաբ: «Արգելված է փոստային ծանրոցներով թմրամիջոց և հոգեմետ նյութեր պարունակող բոլոր տեսակի դեղահաբերի առաքումը Հայաստան. նման դեպքերը որակվում են որպես մաքսանենգություն»,-հիշեցնում է մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը՝ հորդորելով զերծ մնալ նմանատիպ պարունակությամբ ծանրոցներ Հայաստան առաքելուց և այդ մասին տեղեկացնել արտերկրում բնակվող բարեկամներին:

Ըստ վարչության պետի, ուժեղացված, սակայն աննկատ մաքսային հսկողություն է իրականացվում սահմանային բոլոր անցակետերում՝ չխանգարելով տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը և քաղաքացիների արագ սահմանահատմանը:

Մաքսանենգության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով 2017 թվականի ընթացքում վարչությունը սերտ համագործակցել է ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հետ, ինչի արդյունքում բացահայտվել են ոչ միայն իրավախախտներ, այլև հանցախմբեր: Գործակցությունն ամրպանդելու նպատակով 2018-ին այդ կառույցների հետ նախատեսվում է կնքել փոխըմբռնման հուշագիր: Իսկ միջազգային համագործակցության բնագավառում մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ակտիվ գործակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարբեր կոմիտեների, «RILO» իրավապահպան գծով տարածաշրջանային կապի հանգույցի, ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի և այլ կառույցների հետ: Օրեր առաջ Վրաստանի մաքսային մարմինների և ֆինանսական ոստիկանության հետ համագործակցության պայմանավորվածություն է ձեռքբերվել, առաջիկայում նախատեսվում է նաև  փոխըմբռնման հուշագիր կնքել:

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65