Տնտեսական

USD BUY - 396.00+3.50 USD SELL - 401.00+4.00
EUR BUY - 417.00+3.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 72.94-0.60 WTI - 68.15-1.47
COMEX:  GOLD - 2673.90+0.58 SILVER - 31.10+1.40
COMEX:  PLATINUM - 951.80+0.51
LME:  ALUMINIUM - 2599.00+0.13 COPPER - 9002.00-0.20
LME:  NICKEL - 16064.00+1.14 TIN - 28192.00+0.87
LME:  LEAD - 2057.00+0.02 ZINC - 3054.00-2.47
FOREX:  USD/JPY - 149.75-0.18 EUR/GBP - 1.0575+0.04
FOREX:  EUR/USD - 1.0575+0.04 GBP/USD - 1.2737+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
2017թ.-ին Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոմեքենաների քանակը կազմել է 497.8 հազար
16/02/2018 11:50
Կիսվել

2017թ.-ին Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոմեքենաների քանակը կազմել է 497.8 հազար

ԱՊՊԱ համակարգում 2017 թվականին ներդրվել են ուղիղ հատուցումների համակարգը, ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման հնարավորությունը, գրեթե ամբողջությամբ վերանայվել են համակարգի բոլոր կարգավորումները: ԱՊՊԱ համակարգի ձեռքբերումների, խնդիրների և ծրագրերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի հետ:

– Հայաստանում որքա՞ն է ապահովագրված մեքենաների թիվը 2016 և 2017 թվականներին:

– 2017 թվականին ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոմեքենաների քանակը կազմել է 497 հազար 881 մեքենա, որը 2016-ի (468 հազար 171) համեմատ աճել է 29710-ով կամ 6.3 տոկոսով:

– Որքան են կազմել ապահովագրական ընդհանուր վճարները և հատուցումները 2016, 2017 թվականներին:

– 2017 թվականին ԱՊՊԱ համակարգում հաշվեգրված ապահովագրավճարների ընդհանուր մեծությունը կազմել է 19.2 մլրդ դրամ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում այն կազմել է 18,3 մլրդ դրամ: 2017 թվականին ԱՊՊԱ համակարգում ապահովագրական հատուցումները կազմել են 11,7 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ այն աճել է 2.7 միլիարդ դրամով կամ 30 տոկոսով:

– Որքան է 2017 թվականին բոնուսային, մալուսային և բազիսային դասերում գտնվող վարորդների թիվը:

– 2017 թվականին ԱՊՊԱ համակարգում ապահովադիրների (ավտոսեփականատերերի) մոտ 58%-ը գտնվել են բոնուսային դասերում (այսինքն՝ ստանում են բոնուսներ), 14%-ը՝ մալուսային դասերում (այսինքն՝ վճարում են մալուսներ), իսկ 28%-ը՝ բազիսային դասում (այսինքն՝ ոչ բոնուսներ են ստանում, ոչ էլ մալուսներ են վճարում):

– ԱՊՊԱ ոլորտում հաճախորդների կամ սպասարկող ընկերությունների կողմից հիմնականում ինչ տեսակի բողոքներ են լինում:

– Հաճախորդների կողմից ապահովագրական ընկերությունների դեմ Բյուրո ներկայացվող բողոքները հիմնականում վերաբերում են անհամաձայնությանը վնասի չափի կամ մեղավորության հետ, ապահովագրական ընկերությունների կողմից հատուցումը վճարելու ժամկետների ձգձգման հետ կապված բողոքներին, ապահովագրական ընկերության կողմից հետադարձ պահանջ ներկայացնելու վերաբերյալ անհամաձայնություններին, ինչպես նաև  կապված են Բոնուս-Մալուս դասի բողոքարկման հետ:

– ԱՊՊԱ համակարգի ներդրումը մեծացրել է խցանումները երթևեկության մեջ և վարորդների համար որոշ անհարմարություններ է ստեղծում:  Այս ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում:

– 2016 թվականից ԱՊՊԱ ոլորտում ներդրվել է մինչև 100 հազար դրամ վնասներով պատահարների՝ վարորդների կողմից ինքնուրույն գրանցման պարզեցված համակարգ, որի համաձայն նման փոքր վնասներով պատահարների գրանցումը հնարավոր է իրականացնել միջինում 10 րոպեի ընթացքում: Փոփոխության արդյունքում էապես նվազել է նման փոքր վնասներով պատահարների արդյունքում առաջացող խցանումները: Մասնավորապես, արդեն 2017 թվականին ընդհանուր պատահարների մոտ 60%-ը կամ ընդհանուր թվով 33 հազար 556 պատահար գրացվել են պարզեցված եղանակով, այսինքն՝ այդքանով մենք խթանել ենք փոքր վթարներով առաջացած խցանումների արդյունավետ կարգավորումը:

Միևնույն ժամանակ՝ պարզեցված գրանցումից բացի բոլոր պատահարների գրանցումը 2016 թվականից կենտրոնացվել են միայն Ճանապարհային ոստիկանությունում և այս դեպքում անհրաժեշտ է դեպքից անմիջապես հետո վթարի վայր հրավիրել Ճանապարհային ոստիկանությանը: Վարորդները ցանկացած դեպքում պատահարի վայրում ապահովագրական ընկերությանը սպասելու որևէ պարտավորություն չունեն, իսկ ապահովագրական ընկերությունները դեպքի վայրում չունեն որևէ իրավասություններ վարորդներին սպասեցնելու և/կամ մեքենան չտեղաշարժելու հետ կապված ցուցումներ տալու ուղղությամբ: Համապատասխանաբար, միայն Ճանապարհային ոստիկանությունն ունի բոլոր անհրաժեշտ լծակները և իրավասությունները պատահարների գրանցման գործընթացը հնարավորինս արագ իրականացնելու և դեպքերի հետևանքով խցանումները նվազեցնելու ուղղությամբ, քանի որ վերջինս այսօր հանդիսանում է խցանումների կարգավորման միակ պատասխանատու մարմինը:

– Որոնք են ԱՊՊԱ ոլորտում 2017 թվականի հիմնական ձեռքբերումները:

– Իրականում 2016 և 2017 թվականների ընթացքում գրեթե ամբողջությամբ վերանայվեցին ԱՊՊԱ համակարգի բոլոր կարգավորումները, որոնց հիմքում ընկած էր մեկ հիմնական սկզբունք, այն է՝ պահպանելով համակարգի ձեռքբերված ֆինանսական կայունությունը՝ ԱՊՊԱ ոլորտի բոլոր ենթագործընթացներում բարձրացնել սպասարկման որակը, արդյունավետությունը և հարմարավետությունը: Այս շրջանակներում 2017 թվականին կատարված փոփոխությունները բազմաթիվ են, սակայն, առանց թվարկելու այդ փոփոխությունները ցանկը, կարող ենք հակիրճ թվարկել փոփոխությունների արդյունքները հանրության և համակարգի այլ մասնակիցների տեսանկյունից, մասնավորապես՝

Ներդրվեց ուղիղ հատուցումների համակարգը: Ուղիղ հատուցումների համակարգի ներդրմամբ 2017 թվականի ապրիլի մեկից սկսված՝ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող բոլոր  ավտոսեփականատերերին հնարավորություն տրվեց, որպեսզի ԱՊՊԱ պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում իրենք գործ ունենան ոչ թե վնաս պատճառողի, այլ իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերության հետ, ինչն էապես մեծացրեց համակարգում սպասարկման որակը և վերականգնեց հաճախորդի կողմից ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս ապահովագրական ընկերությանը պատշաճ ուսումնասիրելու և ընտրելու խթանները:

Ապահովագրական ընկերությունները ևս հնարավորություններ և խթաններ ստացան իրենց հաճախորդներին լավ սպասարկելու համար, քանի որ համակարգը թույլ է տալիս յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը ամբողջությամբ սպասարկել իր հաճախորդին և փորձել տարբերվել իր մրցակցային առավելություններով՝ սպասարկման որակով, արագությամբ, օբյեկտիվությամբ, հաղորդակցման հմտություններով և կոմբինացված այլ ծառայություններ առաջարկելու հնարավորություններով: Նախկինում նման խթանները բացակայում էին, ինչը բավական խնդրահարույց էր համակարգում որակի ապահովման նպատակի տեսանկյունից:

Գրեթե 2-3 անգամ կրճատվեց հատուցումների գործընթացի առավելագույն տևողությունները: Ստորև աղյուսակում կարելի է տեսնել կարգավորումների փոփոխության արդյունքում հատուցումների կարգավորման ժամկետների տարբերությունները․

Մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը պարզեցված հատուցման գործընթացը նվազագույնը տևում էր 9 օր, իսկ առավելագույնը 81: Ապրիլի 1-ից հետո այն նվազագույնը կազմում է 6 օր, իսկ առավելագույնը 17 օր:

Ստանդարտ հատուցման գործընթացը մինչև 2017-ի ապրիլի 1-ը նվազագույնը տևում էր 16 օր, իսկ առավելագույնը 119 օր:  Ապրիլի 1-ից հետո այն նվազագույնը 10 օր է տևում, իսկ առավելագույնը 41 օր:

2017թ.-ին Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոմեքենաների քանակը կազմել է 497.8 հազար

Մեծացվեցին մեկ պատահարով բոլոր տուժողներին հատուցման ենթակա առավելագույն շեմերը, ընդ որում՝ գույքային վնասներով 10 անգամով:

Ներդրվեց ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման հնարավորությունը՝ 5%-ով ցածր ապահովագրավճարով:

2017 թվականի վերջում Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի https://www.appa.am  կայքի, www.aswa.am  կայքի, ապահովագրական ընկերությունների պաշտոնական կայքերի միջոցով, ինչպես նաև կանխիկի ընդունման հնարավորությամբ վճարային տերմինալների (մասնավորապես՝ Թելսել, Իզի Փեյ, Մոբիդրամ և Իդրամ) միջոցով ներդրվեց ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման հնարավորությունը։ Ավտոսեփականատերերը հնարավորություն ստացան առանց ապահովագրական ընկերությունների գրասենյակ կամ գործակալին այցելելու՝ առցանց եղանակով կնքել ԱՊՊԱ պայմանագրեր 5%-ով ավելի ցածր ապահովագրավճարով: Ընդ որում՝ առցանց կնքման գործընթացը բավական պարզ է և հնարավոր է իրականացնել առավելագույնը 3-4 րոպեի ընթացքում:

Արդեն կարող ենք փաստել, որ 2016-2017 թվականների ԱՊՊԱ ոլորտում կատարված փոփոխություններն ունեն նաև հստակ թվային արդյունքներ, մասնավորապես ստորև կարող եք տեսնել ապահովագրական հատուցումներին և վնասաբերությանը վերաբերող մի շարք ցուցանիշների գծով համեմատական պատկերները 2015 թվականի և 2017 թվականին՝

2017թ.-ին Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոմեքենաների քանակը կազմել է 497.8 հազար

Հարկ ենք համարում նշել նաև, որ ցուցանիշների նման աճ տեղի է ունեցել այն դեպքում, երբ 2017 թվականին 2015 թվականի համեմատությամբ ապահովագրված ավտոմեքենաների թվաքանակը և ապահովագրավճարների ծավալները աճել են ընդամենը 8-ից 9 %-ով:

– Ինչ խնդիրներ կան ԱՊՊԱ համակարգում դեռևս չլուծված: Մշակվել են արդյոք ծրագրեր այդ խնդիրները լուծելու ուղղությամբ:

– Խնդիրների պարբերաբար գույքագրումը, դրանց առաջնահերթությունների և կարևորությունների գնահատումը, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված միջոցառումները և ծրագրերը, իհարկե, ցանկացած համակարգում կամ ոլորտում անընդհատ իրականացվող գործընթացներ են: Պետք է նշեմ սակայն, որ 2016 և 2017 թվականներին ԱՊՊԱ ոլորտի համար կարգավորումների տեսանկյունից հիմնական սկզբունքային փոփոխություններն իրականացված են: 2018 թվականին մենք պետք է ավելի շատ աշխատենք փոփոխությունների հանրային իրազեկման և ԱՊՊԱ ոլորտի տարբեր ենթագործընթացների հետ կապված մեթոդական և (կամ) տեխնոլոգիական կատարելագործման, ինչպես նաև որոշակի ստանդարտների ներդրման ուղղությամբ: Մասնավորապես տվյալ դեպքում խոսքը վերաբերում է պատահարների գրանցման գործընթացի առավել կատարելագործմանը և ավտոմատացմանը: Այս ուղղությամբ մեր և Ճանապարհային ոստիկանության դրական համագործակցությունը և համատեղ ծրագրերը թեպետ ունեն շոշափելի արդյունքներ, սակայն դեռևս բավարար չեն, և առկա են կատարելագործման հնարավորություններ: Բացի դրանից՝ նախատեսում ենք նաև Համաձայնեցված հայտարարագրով պատահարների գրանցման հետ կապված բջջային հավելվածների ստեղծում, ինչն էլ ավելի դյուրին կդարձնի փոքր վնասներով պատահարների գրանցման գործընթացը նման հավելվածներով իրականացնելու դեպքում:   

Խոսքը վերաբերում է նաև վթարում մեղավորության որոշման առավել ժամանակակից մեթոդների և տեխնիկածրագրային լուծումների, գործիքների և ստանդարտների ներդրմանը, ինչպես նաև վթարի հետևանքով վնասի գնահատման առավել ժամանակակից մեթոդների և տեխնիկածրագրային լուծումների, գործիքների և ստանդարտների ներդրմանը:

Հարցազրույցը՝ Կարեն Խաչատրյանի

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76