2017թ. Հայաստանում արտադրվել է շուրջ 204 հազար կարատ ադամանդ
Վերջին տարիներին Հայաստանի ադամանդագործության ոլորտում գրանցվել է զգալի աշխուժացում: Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2017 թվականին մեր երկրում արտադրվել է 204 հազար 102 կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 63%-ով:
Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել էր 125 հազար 431 կարատ ադամանդ: 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 81 հազար 346 կարատ ադամանդ, 2014 թվականին՝ 59 հազար 712 կարատ ադամանդ:
Հայաստանում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից: Հայաստանում մշակվող ադամանդի մեծ մասն արտահանվում է:
Հանրապետության ադամանդների մշակման բնագավառի հաջող տարիներ են համարվում 2000-ական թվականների կեսերը, երբ մշակվել է մինչև 123,3 մլրդ դրամի հումք (2003 թվական):