Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Ջրամբարների պաշարները կարող են ռիսկեր առաջացնել. Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց
22/03/2018 12:51
Կիսվել

Ջրամբարների պաշարները կարող են ռիսկեր առաջացնել. Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքներին և տվեց հանձնարարականներ: Նա ընդգծեց, որ կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում Ջրային տնեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները։ «Քննարկվել են նաև ըստ մարզերի ոռոգման պայմանները և առաջնահերթությունները», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց գործադիրի ղեկավարը:

Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից՝ վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և ներկայացնել Ֆինանսների նախարարություն՝ շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկի ապահովումը։

Ֆինանսների, Տարածքային կառավարման և զարգացման, Բնապահպանության նախարարներին հանձնարարվեց 1-ին կետով նախատեսված փաթեթը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը և դրանք ավարտին հասցնել մինչև ապրիլի 16-ը՝ միաժամանակ ապահովելով օրենքով սահմանված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության կատարումը հնարավորինս սեղմ ժամկետներում։

Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին հանձնարարվեց 3-ամսյա ժամկետում ամփոփել ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, որոշել 2019 թվականի առաջնահերթությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ։ Ինչպես նաև ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն այսուհետև սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88