Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Հայկական ոսկերչական արտադրանքը ներկայացվել է Կենտրոնական Ասիայում
09/04/2018 12:47
Կիսվել

Հայկական ոսկերչական արտադրանքը ներկայացվել է Կենտրոնական Ասիայում

«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ հայաստանյան 7 արտադրող ապրիլի 5-8-ը Ղազախստանում մասնակցել են «Aru Almaty» 30-րդ ոսկերչական միջազգային ցուցահանդեսին: Մասնագիտացված էքսպոն անցկացվում է տարեկան 2 անգամ՝ Ղազախստանի կառավարության ու Ոսկերիչների ազգային ասոցիացիայի աջակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի խմբից:

«Aru Almaty»-ն մեր արտադրողների համար դիտարկվում է որպես հնարավոր դարպաս՝ դեպի ասիական մեծ շուկա: Այն միակ միջազգային ոսկերչական ցուցահանդեսն է Ղազախստանում և ամբողջ Կենտրոնական Ասիայում։ Նախորդ տարվա մասնակցության արդյունքում հայկական արտադրողները 38 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել, իսկ «Միտարիո գոլդ» ընկերությունը խանութ-ներկայացուցչություն է բացել Ղազախստանում։

«Մասնագիտացված ցուցահանդես-վաճառքը բարենպաստ հարթակ է մանրածախ ու մեծածախ գնորդների հետ հանդիպելու, գործարքներ կնքելու համար։ Հատկապես այն ֆոնին, որ ասիական երկրները սկսել են դուրս գալ ճգնաժամից՝ վերականգնելով ոսկերչական իրերի առևտրի և շուկայի շրջանառության ծավալները։ Մենք նպատակ ունենք այս աճի տեմպերն օգտագործելով վերականգնել ու ավելացնել հայկական ոսկերչական իրերի արտահանումն ու վաճառքը Ղազախստանում և տարածաշրջանում»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

«Aru Almaty» էքսպոներին մասնակցում են հարյուրավոր ընկերություններ Հայաստանից, Բելգիայից, Հնդկաստանից, Իտալիայից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Չեխիայից, Ղրղզստանից, Ղազախստանից։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88