Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Կարեն Կարապետյան . 2018թ. առաջին երկու ամիսներին արձանագրվել է տնտեսական ակտիվության 8.6% աճ
11/04/2018 18:14
Կիսվել

Կարեն Կարապետյան . 2018թ. առաջին երկու ամիսներին արձանագրվել է տնտեսական ակտիվության 8.6% աճ

Այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության 8.6 տոկոս աճ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցին: «Չնայած մենք ունենք որոշակի ֆորս-մաժորային իրավիճակ, քանի որ Թեղուտի ձեռնարկությունը չի աշխատում, սակայն այս տարվա առաջին ամիսներին ունենք տնտեսական ակտիվության 8.6 տոկոս աճ, արտահանման 43 տոկոս, ներմուծման՝ 45-46 տոկոս աճ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր գերատեսչություն ունի տեսլական, թե ուր պիտի գնա, ինչ ուղղությամբ շարժվի: «Մենք բավականին երկար աշխատել ենք 20-30 ծրագրի վրա, որոնք վերջերս զեկուցել ենք հանրապետության նախագահին, իսկ առաջիկայում կներկայացնենք հանրային քննարկման: Կարծում եմ, որ մեր քաղաքացիները ինչ-որ առումով բավարարված կլինեն, եթե տեսնենք, թե մենք այնտեղ ինչ նշաձող ենք դրել: Շատ ամբիցիոզ և բավականին քրտնաջան աշխատանք պահանջող ծրագրեր են, այսինքն՝ նշաձողը շատ բարձր է, սակայն ծրագրերը իրագործելի են: Մենք պետք է մեր առավելագույն ուժերը ներդնենք բոլոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար»,- ընդգծեց Կարապետյանը:

Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ մոտակա տարիներին ունենալու ենք որոշակի տնտեսական հաջողություններ և տնտեսական աճ, որը շատ կարևոր կլինի երկարաժամկետ հեռանկարում ֆունդամենտալ բարեփոխումներ իրականացնելու համար: Կարապետյանը հաջողության հասնելու համար կարևորեց երկարաժամկետ ծրագրերի մշակումը՝ ընդգծելով, որ առաջիկայում պետք է քայլեր ձեռնարկեն նման ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ՝ զերծ մնալով պոպուլիզմից:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72