Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2528.50-2.94 COPPER - 9028.50-0.27
LME:  NICKEL - 15508.00-2.23 TIN - 29116.00+0.07
LME:  LEAD - 1981.50-1.42 ZINC - 2995.00-3.25
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
Հիմնանորոգվում են Տավուշի մարզի Արճիս համայնքի ճանապարհները
12/04/2018 18:03
Կիսվել

Հիմնանորոգվում են Տավուշի մարզի Արճիս համայնքի ճանապարհները

Տավուշի մարզի Արճիս համայնքի հնաբնակները պատմում են, որ գյուղի ճանապարհները 1985 թ.-ից հետո հիմնանորոգում չեն տեսել։

Հենց այդ պատճառով է, որ այս տարի մեկնարկած ճանապարհաշինական աշխատանքները մեծ խանդավառությամբ են ընդունել։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն այցելել էր համայնք`տեղում ծանոթանալու շինաշխատանքներին։

Հիմնանորոգումը հնարավոր է դարձել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում։

Համայնքի ղեկավար Դավիթ Վերանյանը պատմեց, որ բավական մեծ գյուղ է Արճիսը, ունի շուրջ 1200 բնակիչ և բարեկարգ ճանապարհներն իրենց համար կենսական նշանակություն ունեն։

«Շատ սպասված ծրագիր է մեզ համար։ Բոլորս շատ ոգևորված ենք, որ այսքան տարի անց վերջապես նորոգված ճանապարհներն ենք ունենալու»,- ասաց գյուղապետը։

Վերականգնվող ճանապարհահատվածը Տավուշի մարզի Արճիս գյուղական համայնքը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով կապում է տարածաշրջանի համայնքների հետ:

Ծրագրով նախատեսվում է նաև ջրահեռացման համակարգի վերականգնում, մայթերի, իջատեղերի և մուտքերի կառուցման աշխատանքներ, կողնակների կառուցում։

Ընթացքում, ըստ անհրաժեշտության, կկատարվեն գազատարի տեղափոխում և ջրագծի նորոգում։

Արճիսի բնակիչ Ալբերտ Մինասյանն ասաց, որ իր կարծիքով՝ ճանապարհների բարեկարգումից հետո համայնքի կյանքը կակտիվանա։

«Մեր ժողովուրդն աշխատասեր է, որ կարգին ճանապարհներ, ջուր, մյուս հարմարություններն ունենա, կաշխատի ու բարեկեցիկ կապրի»,- նշեց Ալբերտ Մինասյանը։

Հիմնանորոգումն իրականացնում է «Կապավոր» ընկերությունը։ Հիմնական աշխատանքների ավարտին ճանապարհը կկահավորվի ճանապարհային նշաններով ու անվտանգության էլեմենտներով։

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86