Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Բաշխվում են պետության կողմից սուբսիդավորված դիզվառելիքը, պարարտանյութերը եւ սերմացուները
16/04/2018 11:15
Կիսվել

Բաշխվում են պետության կողմից սուբսիդավորված դիզվառելիքը, պարարտանյութերը եւ սերմացուները

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն երկու շաբաթ է, ինչ սկսվել է գարնանացանը, միաժամանակ՝ պետության կողմից տրամադրվող սերմացուների, դիզվառելիքի եւ պարարտանյութերի բաշխումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, ապրիլի 13-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում արդեն կատարվել է 5100 հեկտար հացահատիկային եւ 500 հեկտար կերային մշակաբույսերի ցանք: «Պետության կողմից համայնքների տնտեսություններին, ըստ նախօրոք ներկայացված հայտերի, հատկացվել է 5883,6 տոննա ազոտական, 177,75 տոննա ֆոսֆորային, 104,5 տոննա կալիումական եւ 24,5 տոննա օրգանական պարարտանյութ, 1 միլիոն լիտր դիզվառելիք, 63 տոննա գարնանացան ցորենի, 202 տոննա գարու, 40,4 տոննա կորնգանի սերմացու, որից մարզ է ներկրվել եւ տնտեսություններին է բաշխվել 1700 տոննա ազոտական պարարտանյութ, մոտ 60 հազար լիտր դիզվառելիք, 135 տոննա գարու, 24 տոննա ցորենի, 15 տոննա կորնգանի սերմացու: Պետության կողմից սուբսիդավորված սերմացուների, դիզվառելիքի եւ պարարտանյութերի ներկրումը եւ բաշխումը շարունակվում է: Առկա են բոլոր նախադրյալներն ու միջոցները՝ գարնանացանը ժամանակին ավարտի հասցնելու համար»,-հավաստեց գյուղբաժնի վարիչը:

Խոսրով Խլղաթյան

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88