Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Կարեն Կարապետյան. Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել
20/04/2018 21:05
Կիսվել

Կարեն Կարապետյան. Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել

Արտակ Ալեքսանյան – Պարոն Կարապետյան, ինչպե՞սեքգնահատում ստեղծված իրավիճակը:

Կարեն Կարապետյան – Փորձեմ թեզերով պատասխանել: Առաջինը.ես, որպես հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես եւ բոլորը, շատ անհանգիստ եմ: Անհանգիստ եմ՝ թոռնիկս մանկապարտեզ հասավ, թե չէ, հայրս հիվանդանոց հասավ, թե չէ: Երկրորդը. ես վստահ եմ, որ այսօր փողոցներում կան շատ կարող, հայրենասեր և համարձակ երիտասարդներ, որոնց էներգիան և կամքը կարելի է և պետք է օգտագործել այլ տեղերում: Եվ մենք պատրաստ ենք և պարտավոր ենք օգտագործել այդ ներուժը: Երրորդը. այսօր մենք ձևավորում ենք պառլամենտական նոր համակարգ, որը պետք է մաքսիմալ օգտագործենք և ձևավորենք ռեգուլյար գործող հարթակ, որտեղլինեն քաղաքական բանավեճեր, քննարկվենկնճռոտ հարցերև խոսեն ու բանակցեն անընդհատ, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն կուտակած պրոբլեմները և նեղվածությունն արտահայտել: Եվ պարտավորենք այդ հարթակը օգտագործել:Չորրորդը. անկեղծ լինելով և ընդունելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչները որոշ դեպքերում իրականությունից կտրված «գոնռով» են հանդես գալիս,ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը: Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են և տրամաբանական լուծման են գալիս: Մենք՝ հայերս,Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պարտավորենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար: Ապակայանության դեպքում տուժելու ենք բոլորս, տուժելու է մեր երկիրը:

Արտակ Ալեքսանյան – Դուք ինքներդ պատրա՞ստ եք որևէ կերպ հանդես գալ նախաձեռնությամբ կամ միանալ որևէ հարթակի, որովհետև դրա մասին ակնարկել է և առաջինը նախագահը իր հայտարարության մեջ և Դաշնակցությունը՝առաջարկելով քաղաքական երկխոսություն սկսել:

Կարեն Կարապետյան – Այո:

Արտակ Ալեքսանյան – Սա կարելի՞ է համարել որպես առաջարկ այն մարդկանց, ովքեր հրապարակում են:

Կարեն Կարապետյան – Այո, ես այդպես էլ ձևակերպել եմ, ես առաջարկում եմ դա:

Արտակ Ալեքսանյան – Պարոն Կարապետյան, Դուք արդեն ստանձնել եքառաջինփոխվարչապետիպաշտոնը, շնորհավորում եմ այդ առիթով: Կա՞ արդեն հստակ պատկերացում թե ո՞ր ոլորտներն են լինելու Ձեր պատասխանատվության տակ:

Կարեն Կարապետյան – Այո, կա: Ես կոորդինացնելու եմ տնտեսական բոլոկըև տարածքային զարգացումը: Եվ այն բոլոր բարեփոխումները, որը մենք նախատեսել ենք և այն տնտեսական թրենդը, որը մենք ունենք, պետք է մաքսիմալ օգտագործել, որպեսզի գանք տրամաբանական ավարտի: Եվ այս կարգավիճակը որոշակի առավելություններ ունի, ազատության աստիճան ունի, քանի որ մենք շատ նախագծեր ունենքմեր հարևան երկրների հետ, որտեղ շատ հաճախ ներկայությունը պարտադիր է, բայց քո կարգավիճակը թույլ չի տալիս այդքան հաճախ գնալ, ավելի հասցեական ներդրողների հետ աշխատել: Եվ իրականում, կրկնվեմ, օգտագործել այն ներուժը, որը ունենք: Մենք լավ թրենդի վրա ենք: Այսօր Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է թվերը: Երեք ամսվա կտրվածքով մենք ունենք 10.6 %տնտեսական աճ, դա շատ ավելի բարձր է, քան միջինը աշխարհում: Ես շատ լավ հասկանում եմ և գիտակցում եմ, որ մեր շատ քաղաքացիները դա չեն զգում, բայց պետք է ֆիքսենք, որ միակ ճանապարհը ռեգուլյար միջինից բարձր տնտեսական աճ ապահովելն է:

Արտակ Ալեքսանյան – Արդյոք շարունակվելու են այն ծրագրերը, որոնց մասին Դուք խոսել եք և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ և դրանից հետո՝ որպես վարչաետ: Ծրագրեր կան, որոնք եռամյա էին, քառամյա էին:

Կարեն Կարապետյան – Այո, և մենք մոտ ժամանակներս կառավարության նոր ծրագրով դա կֆիքսենք:

Արտակ Ալեքսանյան – Հասկանալի է, որ կառավարությունը և իշխանությունն առաջարկում ենորոշակի երկխոսություն, հանրահավաքի մասնակիցները կողմնակից են «թավշյա հեղափոխության»: Ինչ – որ մի կետում դրանք պետք է հատվեն: Ձեր կարծիքով՝ ո՞րն է լինելու այդ կետը: Ո՞րն է լինելու այն սկիզբը, որից հետո հնարավոր է արդեն ոչ թե երկու տարբեր աշխարհներում ապրել, այլ ինչ – որ մի տեղ հանդիպել:

Կարեն Կարապետյան – Դա կարող է հենց հիմա լինել, եթե մենք ռացիոնալ ու պրագմատիկ մտածենք: Ես, ճիշտն ասած, շատ մեծ հույս ունեմ, որ մեր ազգը պրագմատիկ, ռացիոնալլինելով, վտանգի զգացողություն ունենալով, որովհետև կյանքն է այդպես ստիպել, սթափ մտածելու է և հասկանալու է, որ հեռանկարային չի սա: Մենք ռեպուտացիոն կորուստներ ենք ունենում, մենք կանխատեսելի երկիր չենք ընկալվում, և դա բերելու է հետևանքների: Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ հենց հիմա բանակցենք և սկսենք երկխոսությունը: Ինչի՞ պետք է ինչ – որ պահի սպասենք:

Արտակ Ալեքսանյան – Ինչի՞ շուրջ:

Կարեն Կարապետյան – Ինչպես այս իրավիճակից դուրս գալ: Լսենք հուզող հարցերը, տանք առաջարկեր, բարձրացնենք բոլոր կնճռոտ հարցերը և համարձակ խոսենք դրա մասին:

Արտակ Ալեքսանյան – Եվ Դուք պատրաստ եք դրան:

Կարեն Կարապետյան – Այո:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88