
Կարեն Կարապետյանը պատասխանատու է լինելու տնտեսական բլոկի և տարածքային կառավարման համար
Կարեն Կարապետյանը հանդիպել է տնտեսական բլոկի նախարարների հետ։ Այս մասին տեղեկացնում ենք առաջին փոխվարչապետի ֆեյսբուքյան էջից։
«Տնտեսական բլոկը համակարգող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում քննարկել ենք կառավարության տնտեսական քաղաքականությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Նշվել է, որ առաջին փոխվարչապետը պտասխանատու է լինելու տնտեսական բլոկի և տարածքային կառավարման համար: Մենք ներքին որոշակի փոփոխություններ ենք իրականացնելու և շարունակելու ենք մեր աշխատանքը: Երեք ամսվա տվյալներով բավականին լավ թափ ենք հավաքել և պետք է այն պահպանենք», – է Կարեն Կարապետյանը: