Տնտեսական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Hyperloop-ի գործադիր տնօրենը Երևանում խոսել է նոր միտումների մասին
04/05/2018 11:40
Կիսվել

Hyperloop-ի գործադիր տնօրենը Երևանում խոսել է նոր միտումների մասին

Մարդատար և բեռնատար ուղևորությունների համար նախատեսված վակուումային գնացքի նախագիծը մշակող «Hyperloop Transportation Technologies» ընկերության գործադիր տնօրեն Դիրք Ահլբորնը բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման ջատագով է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ նա Երևանում էր՝ մասնակցելու «Հայկական բլոկչեյն համաժողովին», որի ժամանակ հանդես եկավ «Բլոկչեյն փիլիսոփայությունը ժամանակակից թվային աշխարհի վերափոխիչ» զեկույցով:

Դիրք Ահլբորնը նկատեց, որ բլոկչեյն տեխնոլոգիաները լավ ու անվտանգ եղանակ են, որոնցով հնարավոր է իրականացնել գործարքներ և կնքել համաձայնագրեր, որոնք ապահովում են բարձր թափանցիկություն: «Այն ապակենտրոնացված ուղի է, որի միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե գործարքներն ինչպես են տեղի ունենում: Երբ դու իրականացնում ես քաղաքական ընտրություն բլոկչեյն տեխնոլոգիայով, դրանք չեն կարող կեղծվել: Երբ դու հողային ռեգիստրն ես վարում բլոկչեյն տեխնոլոգիայով, հստակորեն գիտես՝ ով ինչ է սեփականաշնորհել ու որտեղ: Դա ամրագրվում է ամեն տեղ»,-նշեց նա:

Ընկերությունների թափանցիկ կառավարման և ներդրողների առջև հաշվետվողականության ապահովման համար ևս բլոկչեյն տեխնոլոգիաներն անփոխարինելի են: «Ներդրողները տեղյակ են լինում, թե ուր է գնում գումարը, օրինակ, անընդհատ կարողանում են հետևել ընկերության կառավարմանը: Այն միայն դրական երևույթ է, որը կարող է օգտագործվել ամենուր»,-հավելեց մասնագետը: Միակ խնդիրն, ըստ Ահլբորնի, բլոկչեյն տեխնոլոգիաներով աշխատող կրիպտոարժույթների շուրջ ակտիվ գովազդն է, որով մարդիկ մտածում են՝ կարող են շատ արագ հարստանալ: «Արժույթները մի բան են, բլոկչեյն տեխնոլոգիաները մեկ այլ: Կան տարբերություններ քոինների, թոքենների և բլոկչեյն տեխնոլոգիաների միջև: Միակ խնդիրը, որ ինձ անհնանգստացնում է՝ ագրեսիվ գովազդն է, որ մարդիկ շատ արագ կարող են հարստանալ: Բայց ապագան ավելի շատ տեխնոլոգիաներինն է, որոնք դուք օգտագործում եք»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանին ու այստեղ նրա հետագա ծրագրերին, Դիրք Ալհբորնը նկատեց, որ միշտ հետաքրքրված է տարբեր երկրներ գնալով ու տեղի խնդիրներն ու հնարավորությունները բացահայտելով, Հայաստանն այդ իմաստով բացառություն չէ: «Ես եկել եմ, որպեսզի ավելի լավ ճանաչեմ Հայաստանը, հանդիպեմ որոշ պաշտոնյաների հետ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

***

«Հայկական բլոկչեյն համաժողովը» Երևանում էր համախմբել ոլորտի շուրջ 600 մասնագետի աշխարհի 20 երկրից: Նրանց թվում էին ներդրողներ, որոնց ինվեստիցիոն պորտֆելը գերազանցում էր 10 միլիարդ դոլարը:

***

Հայփերլուփը (Hyperloop) մարդատար և բեռնատար ուղևորությունների համար նախատեսված վակուումային գնացքի նախագիծ է: Առաջին անգամ ներկայացվել է Tesla և SpaceX ընկերությունների թիմի կողմից: Այժմ աշխատանքներ են տարվում գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ: Հայփերլուփը երկաթե խողովակի միջով երկրի մակերևույթից որոշակի բարձրության վրա երթևեկության իրականացումն է՝ առանց օդի կամ շփման ուժի դիմադրության` տեղափոխելով մարդկանց կամ օբյեկտները օպտիմալ արագությամբ կամ արագացմամբ: Նախագծողները ծրագրում են ժամում մինչև 1200 կմ/ժ արագությամբ փոխադրման հնարավորություն ստեղծել:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6