Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Հայկ Հարությունյան. ավելի քան 300 արևային կայան արդեն միացված է ցանցին
07/05/2018 21:40
Կիսվել

Հայկ Հարությունյան. ավելի քան 300 արևային կայան արդեն միացված է ցանցին

Հայաստանում մինչև 500 ԿՎտ հզորությամբ 314 արևային կայան միացված է էլ. ցանցին, իսկ 85-ը միացման փուլում են, ընդհանուր հզորությունը 5.2 ՄՎտ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ամփոփել է էներգետիկ ոլորտում կառավարության գործունեությունը։

Նրա խոսքով՝ սկսվել է էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման գործընթացը, ստեղծվել է արևային վահանակների հայրենական արտադրություն: «Չորս համակարգային արևային կայան միացած են ցանցին, 7-ը գտնվում են շինարարության փուլում, ավարտը նախատեսված է այս տարի: Ընդհանուր հզորությունը 10 ՄՎտ է»,-ասաց փոխնախարարը:

Հայկ Հարությունյանն անդրադարձավ նաև 55ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանի միջազգային մրցույթին, որն ավարտվել է տարածաշրջանում և Եվրոպայում հեղափոխական ամենացածր սակագնով՝ 4.19 ԱՄՆ դոլար ցենտ (մոտ 20 դրամ): Նա տեղեկացրեց, որ ծրագրվել է՝ մինչև 2022 արևային էներգետիկայի մասնաբաժինը հասցնել առնվազն 10 տոկոսի:

Անդրադառնալով առաջիկա ծրագրին՝ նա նշեց, որ սկսվել է աշխարհում մեծությամբ 10-րդ մարտկոցային էլեկրակուտակիչ կայանի ծրագիրը, կիրականացվի ևս 2 խոշոր ներդրումային ծրագիր քամու էներգետիկայի ոլորտում մոտ՝ 250 ՄՎտ հզորությամբ

Քարքառի երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու նպատակով բանակցությունների արդյունքում ներդրողների հետ համագործակցության հուշագիրը պատրաստ է ստորագրման: Սկսվել է 76 ՄՎտ հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրոկայանի կառուցման ծրագիրը:

Ըստ փոխնախարարի՝ նվազեցվել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները, արտոնյալ սակագներ են սահմանվել անապահով խավի և արդյունաբերական վերամշակող ճյուղի համար: Միայն պետական ծրագրերով չգազաֆիկացված համայնքներում մոտ 600 ընտանիք արդեն օգտվում է արևային էներգետիկայից և ծրագիրը բարձր տեմպերով աճում է:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91