Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Դավիթ Անանյան. խոշոր առևտրային ցանցերը որոշ դեպքերում 20%-ի փոխարեն 5% հարկ են վճարել
29/05/2018 18:24
Կիսվել

Դավիթ Անանյան. խոշոր առևտրային ցանցերը որոշ դեպքերում 20%-ի փոխարեն 5% հարկ են վճարել

Ցանցային առևտրով զբաղվող կազմակերպություններն ունեցել են պայմանավորվածություն 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարելու 5 տոկոս շրջանառության հարկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում իրականացված ստուգումներին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ երեկ հանդիպել են այդ կազմակերպությունների պատասխանատուներին և տվել մի քանի օր ժամանակ օրենքով սահմանված կարգին վերադառնալու համար: «Առևտրային ցանցերի պնդմամբ՝ նախկինում իրենք ձեռք են բերել պայմանավորվածություն նախկին ղեկավարության հետ մինչև կառավարության մակարդակ, իսկ մենք նրանց ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում, շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման գործընթացին: Մի քանի օր ժամանակ ենք տվել, որ ծրագրային խնդիրները կարգավորեն ու անցնեն առաջ»,-ասաց Դավիթ Անանյանը:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է գյուղացիներից ապրանքների ձեռքբերման ժամանակ փաստաթղթավորմանը: Ըստ ՊԵԿ նախագահի՝ առևտրային ցանցերը , որոնք խոշոր հարկ վճարողներ են ու գործում են ավելացված արժեքի դաշտում, եկել են պայմանավորվածության գյուղացիներից գյուղմթերք ձեռքբերել ու վաճառել ԱՁ-ներով և 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարել 5 տոկոս շրջանառության հարկ:

«Տեսեք ցանցային առևտրով զբաղվողները, օրինակ, 1000 դրամով գյուղմթերք են ձեռք բերում գյուղացուց, դրան ավելացնում են 100 դրամ, 1100 դրամով պետք է վաճառի, բայց քանի որ ԱԱՀ վճարող են, ևս 20 տոկոս ավելացնում են, ստացվում է ապրանքը վաճառում են 1320 դրամով: Քանի որ իրենք ձեռքբերման փաստաթուղթ չունի, իսկ ձեռքբերվողն ԱԱՀ չի վճարում, ըստ իրենց, այդ 220 դրամը հավասարաչափ չի բաշխվում տնտեսավարողների միջև: Դրա համար էլ առաջարկվել է այս տարբերակը, որը մասնագիտական տեսանկյունից հասկանալի է, բայց օրենսդրությունը դա թույլ չի տալիս»,-ավելացրեց պաշտոնյան:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ իրենք տնտեսվարողներին բացատրել են, որ անուղղակի հարկերը գնագոյացման ժամանակ որևէ ձևով չպետք է մասնակցեն հաշվարկներին:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85